Կը կայանայ «Վարչական շրջանի երկրաէկոլոգիական մոնիթորինգ եւ ռիսկ» խորագրով միջազգային գիտաժողով<br />


Կը կայանայ «Վարչական շրջանի երկրաէկոլոգիական մոնիթորինգ եւ ռիսկ» խորագրով միջազգային գիտաժողով

  • 05-09-2011 13:33:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Սեպտեմբերի 27-29-ը Երեւանում տեղի կ'ունենայ «Վարչական շրջանի երկրաէկոլոգիական մոնիթորինգ եւ ռիսկ» խորագրով միջազգային գիտաժողով: Գիտաժողովի կազմակերպիչներն են «Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութիւն» ինստիտուտը, Գեղարքունիքի մարզպետարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: Գիտաժողովին մասնակցելու նպատակով Երեւան են ժամանելու անուանի գիտնականներ Ռուսաստանի Դաշնութիւնից, Միացեալ Նահանգներից, Ռումինիայից, Չեխիայից, Սլովենիայից, Իսրայէլից, Իտալիայից, Գերմանիայից, Բելառուսից, Լեհաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Լիտուայից, Իրանից, Յորդանանից: Կը քննարկուեն մի շարք թեմաներ, այդ թւում` Սեւանի ջրային աւազանի ներկայ վիճակը, մարդածին ազդեցութեան հետեւանքով ջրային ռեսուրսների էկոհամակարգի փոփոխութիւնները, քիմիական-տեխնոլոգիական օբյեկտների ռիսկերի գնահատման մոդելները, խոշոր վթարների դէպքում լճերի եւ ջրամբարների ռադիօակտիւ աղտոտման կանխարգելումները եւ այլ հարցեր: Գիտաժողովի ընթացքում շեշտադրուող թեմաներից են երկրաբանական միջավայրի վրայ բիզնես գործունէութեան հետեւանքներն ու վտանգները: Կը խօսուի նաեւ տարածաշրջանային հիմնական խնդրի` վերահսկողութեան կազմակերպման եւ գէոդինամիկ գործընթացների մասին: Գիտաժողովի թեման յատկապէս կարեւոր է Հայաստանի համար, քանի որ մեր երկրում առկայ են մի շարք բնապահպանական խնդիրներ, որոնք լրջօրէն անհանգստացնում են հասարակութեան լայն շերտերին: Յատուկ անդրադարձ կը լինի Սեւանայ լճի էկոհամակարգի փոփոխութիւններին: Նշենք, որ Սեւանայ լիճն ունի տարածաշրջանային մեծ նշանակութիւն. այն ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում քաղցրահամ ջրի եզակի պաշար է: Ըստ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան մամլոյ հաղորդագրութան, միջոցառման կազմակերպիչները կարծում են, որ երկրաէկոլոգիական մոնիթորինգը եւ ռիսկերի կառավարումը մարդկային կեանքը կը դարձնեն աւելի ապահով, եւ գիտաժողովի ընթացքում քննարկուած թեմաները կ'օգնեն ուղղակիօրէն լուծել հասարակութեան առջեւ ծառացած մի շարք հարցեր: Գիտաժողովի արդիւնքում ակնկալւում է նաեւ ունենալ յստակ ծրագրեր, որոնք կը նպաստեն Սեւանի ջրային աւազանի հիմնախնդիրների լուծմանը:
  -   Մամլո հաղորդագրություն