Յուլիսին Երեւանում բազմաբնակարան շէնքերի գներն 0,4%-ով աճել են<br /> <br />


Յուլիսին Երեւանում բազմաբնակարան շէնքերի գներն 0,4%-ով աճել են

  • 06-09-2011 15:56:47   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Յուլիսին Երեւանում բազմաբնակարան բնակելի շէնքերի բնակարանների շուկայական միջին գները, 1 քմ մակերեսի հաշուարկով, նախորդ ամսուայ համեմատ 0,4%-ով աճել են: Ընդ որում, ամենաբարձր գներն արձանագրուել են rf57fbf0fbh Կենտրոն վարչական շրջանում, ամենացածրը` Նուբարաշենում: ՀՀ կառավարութեանն առընթեր Անշարժ գոյքի կ'ադաստրի պետական կոմիտէի տուեալներով, այս տարուայ յուլիսին Երեւանում անշարժ գոյքի առքուվաճառքի գործարքների 66,6%-ն արձանագրուել է բազմաբնակարան բնակելի շէնքերի բնակարանների նկատմամբ: Դրանց թիւը յունիսի համեմատ նուազել է 13,7%-ով, իսկ 2010թ.-ի յուլիսի համեմատ`6,5%-ով աճել: 2011թ.-ի յուլիսին Երեւանի վարչական շրջաններում բազմաբնակարան բնակելի շէնքերի բնակարանների գները 1 քմ մակերեսի հաշուարկով կազմել են. Կենտրոնում` 440 հազ. 200 դրամ (մօտ 1,2 հազ. ԱՄՆ դոլար ) յունիսի 441 հազ. դրամի դիմաց եւ 2010թ.-ի յուլիսի 472 հազ. դրամի դիմաց, Արաբկիրում` 344,6 հազ. դրամ, յունիսին` 342 հազ. դրամ, 2010թ.-ի յուլիսին` 389 հազ. դրամ, Քանաքեռ-զեյթունում` 262,5 հազ. դրամ, յունիսին` 262,7 հազ. դրամ , 2010թ.-ի յուլիսին` 289,7 հազ. դրամ, Նոր Նորքում` 226,7 հազ. դրամ, ապրիլին` 225,7հազ. դրամ, 2010թ.-ի մայիսին` 225,7 հազ. դրամ , Աւանում` 235,5 հազ. դրամ, ապրիլին` 232,2 հազ. դրամ, 2010թ.-ի մայիսին` 247,9 հազ. դրամ, Էրեբունիում` 231,9 հազ. դրամ, ապրիլին` 235,4 հազ. դրամ, 2010թ.-ի մայիսին` 252,6 հազ. դրամ, Շէնգաւիթում` 252,6 հազ. դրամ, ապրիլին` 230,8 հազ. դրամ, 2010թ.-ի մայիսին` 262,1 հազ. դրամ, Դաւթաշենում` 258,2 հազ. դրամ, ապրիլին` 252 հազ դրամ, 2010թ.-ի մայիսին` 280,4 հազ. դրամ, Աջափնեակում` 227,7 հազ. դրամ, ապրիլին` 222 հազ դրամ, 2010թ.-ի մայիսին` 242,3 հազ. դրամ, Մալաթիա-սեբաստիայում` 222,9 հազ. դրամ, ապրիլին` 221,9 հազ. դրամ , 2010թ.-ի մայիսին` 251,2 հազ. դրամ, Նուբարաշենում` 147 հազ. դրամ, ապրիլին` 149,5հազ. դրամ, 2010թ.-ի մայիսին` 145,9 հազ. դրամ:
  -   Տնտեսութիւն