Եւրոպայի առաջնութեան ընտրական մրցաշար. Հայաստան-սլովակիայ` ջախջախիչ յաղթանակ 4:0<br /> <br />


Եւրոպայի առաջնութեան ընտրական մրցաշար. Հայաստան-սլովակիայ` ջախջախիչ յաղթանակ 4:0

  • 07-09-2011 02:10:45   | Հայաստան  |  Սպորտ

Ֆուտբոլի Եւրոպայի 2012 թուականի առաջնութեան ընտրական մրցաշարի 8-րդ փուլում երեքշաբթի ուշ երեկոյեան Հայաստանի հաւաքականը մրցակցի դաշտում խոշոր` 4:0 հաշուով յաղթանակ տարաւ B խմբում ֆաւորիտներից մէկը համարուող Սլովակիայի թիմի նկատմամբ: Սլովակիայի Ժիլինայ քաղաքում կայացած հանդիպման առաջին խաղակէսը անցաւ սլովակ ֆուտբոլիստների տարածքային առաւելութեամբ, սակայն երկրորդ խաղակէսում հայաստանցի ֆուտբոլիստները ոչ միայն հաւասարեցրին խաղը, այլեւ բացայայտ առաւելութիւն ստացան ուժեղ մրցակցի նկատմամբ: Գոլերի հեղինակներ դարձան Իւրայ Մովսիսեանը` 57-րդ, Հենրիխ Մխիթարեանը` 70-րդ, եւ Գէորգ Ղազարեանը` 80-րդ րոպէներին, իսկ խաղի հիմնական ժամանակի աւարտից յետոյ` մրցավարի աւելացրած 3 րոպէների ընթացքում, Արթուր Սարկիսովը եւս մէկ գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Սա ընտրական մրցաշարում Հայաստանի հաւաքականի երկրորդ յաղթանակն է Սլովակիայի հաւաքականի նկատմամբ: Հոկտեմբերի 8-ին Երեւանում կայացած առաջին հանդիպումը թիմերի միջեւ աւարտուել էր 3:1 հաշուով:
  -   Սպորտ