Տիգրան Սարգսեանը ներկայ է գտնուել Անդրանիկ Մարգարեանի 60-ամեակին նուիրուած ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղին
08-09-2011 11:49:24 | Հայաստան | Սպորտ
ՀՀ վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցութեան գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսեանը ներկայ է գտնուել ՀՀԿ երիտասարդական կազմակերպութեան կողմից կազմակերպուող ֆուտբոլի մրցաշարի մարզային փուլի եզրափակիչ խաղին, որը տեղի է ունեցել «Փիւնիկ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում: Ֆուտբոլային առաջնութիւնն անցկացւում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպութեան տարածքային կազմակերպութիւնների միջեւ եւ նուիրուած է Անդրանիկ Մարգարեանի 60-ամեակին:
Մրցաշարի մարզային փուլի առաջին տեղի համար պայքարում էին Կ'ոտայքի մարզի «Հրազդան» եւ Արմավիրի մարզի «Մեծամօր» թիմերը, որոնց մրցապայքարում 2:1 հաշուով առաւելութեան է հասել «Հրազդանը»: Յաղթանակ տարած թիմի ֆուտբոլիստներին գաւաթը յանձնելիս վարչապետը շնորհաւորել է ֆուտբոլիստներին եւ մաղթել նորանոր յաղթանակներ:
Մարզային փուլում առաջին տեղը զբաղեցրած թիմը մրցաշարի եզրափակիչում կը մրցի «Երեւան» գաւաթէ մրցաշարում յաղթանակ տարած «Մալաթիա-սեբաստիայ» թիմի հետ:
Առաջնութեան անցկացման նպատակը երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի սերմանումն է, ինչպէս նաեւ ֆուտբոլի մասսայականացումն ու զարգացումը: