Արամ Սաթեան. «Սէրը երաժշտութեան հանդէպ դաստիարակւում է մանկուց»<br /> <br />


Արամ Սաթեան. «Սէրը երաժշտութեան հանդէպ դաստիարակւում է մանկուց»

  • 08-09-2011 15:35:23   | Հայաստան  |  Մշակոյթ

Ալեքսանդր Սպենդիարեանի անուան օպերայի եւ բալետի ազգային թատրոնում սեպտեմբերի 14-ին տեղի կ'ունենայ Արամ Սաթեանի հեղինակային համերգը, որի ընթացքում կը հնչեն կոմպոզիտորի տարբեր ոճերում գրուած շուրջ 300 ստեղծագործութիւններից 14-ը: Ա.Սաթեանի դասական գործերը կը ներկայացնեն արտերկր ճանաչուած հայազգի երիտասարդ երաժիշտները, իսկ էստարադային երգերի կատարումներով հանդէս կը գան Սիւզան Մարգարեանը, Ռայիսայ Մկրտչեանը, Արամոն, Մհերը եւ այլք: Համերգի կապակցութեամբ սեպտեմբերի 8-ին հրաւիրուած ասուլիսում անդրադառնալով ներկայիս երիտասարդ կատարողներին եւ նրանց ներկացրած գործերին, Ա.Սաթեանը նշեց, որ ժամանակի ընթացքում արուեստը զարգանում եւ հասունանում է, եւ այժմ երգարուեստի ոլորտում կան եւ՛ լաւ, եւ՛ վատ երաժիշտներ: «Երիտասարդ սերնդի 99 տոկոսը հնարաւոր է, որ շնորհալի լինի, սակայն նրանց միայն 1 տոկոսն է տաղանդաւոր»,- ասաց կոմպոզիտորը: Ինչ վերաբերում է կատարուող ստեղծագործութիւններին, ապա, Ա.Սաթեանի խօսքերով, ունկնդիրը սովորում է մատուցուող երգերին: Օրինակ, եթէ մի երգ 20-30 անգամ մատուցւում է եթերով, ապա ակամայից ընդունւում է հասարակութեան կողմից: «Եթէ մանկուց ինչ-որ մէկը ամերիկեան երաժշտութիւն է լսում, ապա սկսում է սիրել ամերիկեան երաժշտութիւնը: Սէրը երաժշտութեան հանդէպ դաստիարակւում է մանկուց»,- նշեց նա։ Երգչուհի Սիւզան Մարգարեանը նշեց, որ իր եւ Ա.Սաթեանի ընկերութիւնն ու ստեղծագործական համգործակցութիւնը 25 տարուայ պատմութիւն ունի։ Ըստ երգչուհու, կոմպոզիտորի ստեղծագործութիւնները ժամանակ չեն ճանաչում: «Եւ հէնց դա է պատճառը, որ իմ երգացանկից Ա.Սաթեանի «Սէրն անցաւ» երգը նորից տարիներ անց վերաձայանագրուեց, եւ ընդունուեց ու սիրուեց նաեւ երիտասարդների կողմից»,- նշեց Ս.Մարգարեանը:
  -   Մշակոյթ