ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ<br />


ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ

  • 09-09-2011 12:31:41   | Հայաստան  |  Քաղաքական
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ: ԵԱՀԿ կայքում զետեղուած յայտարարութիւնում, մասնաւորապէս, ասւում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով, Բերնար Ֆասյէ, Ռոբերտ Բրադտկէ եւ ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անժեյ Կասպրչիկ) սեպտեմբերի 7-ին հանդիպել են Վիեննայում գործողութիւնների համակարգման նպատակով` Վիլնիւսում նախարարների մակարդակով ԵԱՀԿ հանդիպումից առաջ: Համանախագահները նաեւ տեղեկացրել են Մինսկի խմբին եւ համանախագահներ-երկրների կառավարութիւններին խաղաղ կարգաւորման սկզբունքների հաստատման ուղղութեամբ տարուող աշխատանքների, բարձր մակարդակով յարաբերութիւններ հաստատելու, ինչպէս նաեւ հրադադարի հաստատման մասին»: Նշենք, որ սեպտեմբերի 8-ին համանախագահները հանդիպել են ԵԱՀԿ գլխաւոր քարտուղար Լամբերտոյ Զանիերի հետ եւ քննարկել խաղաղ գործընթացի հետ կապուած հարցերը:
  -   Քաղաքական