07-06-2011 12:13:35 | ԱՄՆ | Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Microsoft -ի ղեկավարներից Սթիւեն Սինովսկին ներկայացրել է նոր Windows 8 Microsoft ծրագիրը Կալիֆորնիայի D9 կոնֆերանսին: utro.ru-ի տուեալներով, Windows 8-ը նախատեսւում է գործարկել 2012թ.-ին:
Սինովսկին նշել է, որ նոր օպերացիոն համակարգը կ'աշխատի ինչպէս սովորական համակարգիչների, այնպէս էլ` շարժական սարքերի վրայ: Ծրագրի ինտերֆեյսը բջջային հեռախօսի էկրան է յիշեցնում, որում ցուցադրուած են կիրառման նշանները: Դրանք հնարաւոր է բացել մատի հպումով:
Microsoft 8-ը նաեւ պարունակելու է երկու տիպի ծառայութիւն, որոնք աշխատելու են եւ' դասական եղանակով, եւ' շարժական սարքերով` ներառելով, օրինակ, Internet Explorer 10 եւ նոր ինտերնետ-ծառայութիւն՝ Windows App Store: