Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Վայոց Ձորի թեմ


Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Վայոց Ձորի թեմ

  • 11-09-2011 20:09:35   |   |  Մամլո հաղորդագրություն

  Սեպտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Վայոց Ձորի թեմ, ուր հանդիսապետեց Ս. Խաչ վանքի վերաօծման արարողութիւնը: վեհափառ Հայրապետին ուղեկցում էին Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրէն Տ. Նաթան եպիսկոպոս Յովհաննիսեանը, Վանորէից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանեանը, Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Յովնան վարդապետ Յակոբեանը, Քրիստոնէական դաստիարակութեան կենտրոնի տնօրէն Տ. Վարդան աբեղայ Նաւասարդեանը, գաւազանակիր Տ. Անանիա աբեղայ Ծատուրեանը, Տ. Երեմիա աբեղայ Աբգարեանը, Տեղեկատուական համակարգի տնօրէն Տ. Վահրամ քահանայ Մելիքեանը եւ Խ. Աբովեանի անուան Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանեանը:  վայոց Ձորի Արենի գիւղի մատոյցներում Ամենայն Հայոց Հայրապետին դիմաւորեցին թեմի առաջնորդ Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչեանը, մարզպետ Սերգեյ Բագրատեանը, մարզային իշխանութիւնների ներկայացուցիչներ եւ թեմի բարերարներ: Արենիի բնակիչներն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծափողջոյններով եւ աղուհացով դիմաւորեցին Սբ. Աստուածածին եկեղեցու բակում: Դռնբացէքի արարողութիւնն սկսուեց եկեղեցու նոր քանդակազարդ դռների առջեւ, ապա աղօթքից յետոյ ?Ուրախ լեր, Սուրբ Եկեղեցի? շարականի ներքոյ ամէնքը մուտք գործեցին եկեղեցի:  տերունական աղօթքից յետոյ եկեղեցու բակում ժողովրդի անունից Նորին Սրբութեանը ողջունեց Արենիի համայնքի ղեկավար Սերգեյ Սուքիսեանը: Այնուհետեւ բարիգալստեան խօսքով հանդէս եկաւ նաեւ թեմակալ առաջնորդ Աբրահամ Սրբազանը, ով Վեհափառ Հայրապետին ներկայացրեց եկեղեցու բարերարներ Սամուէլ Գրիգորեանին, Յարութիւն Ենոքեանին եւ Գրիգոր Գրիգորեանին, որոնց ազնիւ նուիրատուութեանբ Ս. Աստուածածին եկեղեցուն տեղադրուել են նոր քանդակազարդ դռներ: այնուհետեւ Արենիի ժողովրդին իր օրհնութեան խօսքն ուղղեց Նորին Սրբութիւնը` պատգամելով հաւատարիմ մնալ Տիրոջ պատուիրաններին եւ Հայ Եկեղեցու վարդապետութեանը, փարուած մնալ հոգեւոր արժէքներին եւ աստուածահաճոյ կեանքով ապրելով` իրենց նպաստը բերել ազգային կեանքին: Ի գնահատութիւն բարերարների եկեղեցանուէր ոգու` Վեհափառ Հայրապետի կողմից նրանց յանձնուեցին Հայրապետական օրհնութեան գրեր:  ամենայն Հայոց Կաթողիկոսի այցի առիթով կազմակերպուած ժողովրդական տօնախմբութիւնից յետոյ հրաժեշտ տալով Արենիի բնակիչներին` Նորին Սրբութիւնը մեկնեց Վայոց Ձորի մարզկենտրոն` Եղէգնաձոր քաղաք:  առաջնորդանիստ Սբ. Աստուածածին եկեղեցու առջեւ ժողովուրդը Վեհափառ Հայրապետին դիմաւորեց աւանդական աղուհացով: Եկեղեցում կատարուած համատեղ աղօթքից յետոյ Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետութեամբ կատարուեց եկեղեցու տարածքում Ս. Վարդանանց եկեղեցու հիմքերի յայտնաբերման առիթով կանգնեցուած քառաթեւ խաչքարի օրհնութեան արարողութիւն:  օծման աւարտին Վեհափառ Հայրապետին բարիգալստեան խօսքով ողջունեց Եղէգնաձորի քաղաքապետ Սիրեկան Բալայեանը: Այնուհետեւ առաջնորդ Աբրահամ Սրբազանն անդրադարձաւ պատմական եկեղեցու յայտնաբերման կարեւորութեանը եւ խորհրդին, ապա Նորին Սրբութեանը հրաւիրեց իր օրհնութիւնը բերելու ներկայ ժողովրդին եւ խաչքարի բարերարներին:  վեհափառ Հայրապետը շնորհաւորեց եղէգնաձորցիներին խաչքարի կանգնեցման առիթով, որի օծումը կատարուեց Խաչվերացի տօնին: Նորին Սրբութիւնն անդրադարձ կատարեց խաչի խորհրդին եւ նրանից ճառագող հրաշագործ զօրութեանը, որ դարեր շարունակ պահպանել, գօտեպնդել եւ խանդավառել է հայ ժողովրդին: Խօսքի վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական օրհնութեան գրեր շնորհեց բարերարներ Սամուէլ Գրիգորեանին, Արթուր Սարգսեանին, Աշոտ Օրդուխանեանին եւ Սամուէլ Յովհանիսեանին` իր մասնաւոր գնահատանքը բերելով եկեղեցու հանդէպ ունեցած նրանց նուիրումի համար: այնուհետեւ Ամենայն Հայոց Հայրապետի շքախումբը ուղեւորուեց դէպի Ս. Խաչ պատմական վանքը, որն ամբողջովին վերանորոգուել, բարեկարգուել եւ պարսպապատուել է բարերարութեամբ ռուսաստանաբնակ Վարդան Հայրապետեանի: Վանքին կից կառուցուել է նաեւ հանդիսութիւնների նոր սրահ: օրհնելով Հայաստանի տարբեր շրջաններից այս առիթով ուխտի եկած հարիւրաւոր հայորդիներին` ?Հրաշափառ? շարականի երգեցողութեան ներքոյ Ամենայն Հայոց Հայրապետը հոգեւորականաց թափօրով առաջնորդուեց եկեղեցի, ուր կատարուեց եկեղեցու վերաօծման արարողութիւնը: արարողութեան ընթացքին Նորին Սրբութիւնը Սրբալոյս Միւռոնով օծեց Ս. Սեղանը, Նաթան եւ Արտակ Սրբազանները կատարեցին եկեղեցու սիւների օծումը: Վերջում Վայոց Ձորի թեմի առաջնորդ Սրբազանը վերստին ողջունեց Վեհափառ Հայրապետի այցը Վայոց Ձոր, ապա հրաւիրեց Նորին Սրբութեանն օրհնել ներկայ հաւատաւոր ուխտաւորներին:  գոհութիւն յայտնելով Աստծուն պատմական տաճարի վերաօծման առիթով` Նորին Սրբութիւնը ներկայացրեց Խաչվերացի տօնի խորհուրդը, որ սերտօրէն առնչւում է Ս. Խաչ վանքի հետ: Անդրադառնալով բազում ուխտաւորների ներկայութեանն արարողութեանը` Վեհափառ Հայրապետը մասնաւորաբար նշեց. ?Յիրաւի, ցնծութեան եւ բերկրանքի մէջ է մեր հոգին, որ դարերի աւանդոյթը շարունակւում է այս սրբավայրի սրբազան կամարների ներքոյ, եւ մեր զաւակները նախանձախնդրութեամբ գալիս են այստեղ ուխտի, գալիս են իրենց խոնարհումը մատուցելու Քրիստոսի խաչափայտի մասունքին, գալիս են հաղորդակցուելու իրենց հայրերի սրբազան հաւատքին, իրենց ուխտը վերանորոգելու առ Աստուած, որ պիտի շարունակեն աստուածահաճոյ իրենց կեանքի ընթացքը բարի գործերով?: Նորին Սրբութիւնը յորդորեց հաւատացեալներին, որ, տօնի խորհրդին հաղորդ լինելով, ապրեն խաչի օրհնութեան ներքոյ երջանիկ ու գոհունակ կեանքով` աստուածփառաբանութեան խօսքերը իրենց շուրթերին:  վեհափառ Հայրապետը նաեւ մասնաւոր իր գնահատանքը յայտնեց թեմակալ առաջնորդին իր ժրաջան աշխատանքի համար` այս առիթով նրան շնորհելով պանակէ: Հայոց Հայրապետն իր օրհնութիւնն ու գնահատանքը յայտնեց մարզպետին եւ մարզային իշխանութիւններին` թեմի ծրագրերին եւ եկեղեցականաց դասին ցուցաբերուող զօրակցութեան համար:  նորին Սրբութիւնը բարձր գնահատանքի արժանացրեց նաեւ Ս. Խաչ վանքի նորոգութեան եւ բարեկարգման բարերարին: Այս առիթով Նաթան եպիսկոպոսի կողմից ընթերցուեց բարերար Վարդան Հայրապետեանին շնորհուած Հայրապետական սրբատառ կոնդակը, որում մասնաւորապէս ասւում է. ?Մեծարգոյ պրն. Հայրապետեան, ուրախ ենք Վայոց Ձորի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ Եպիսկոպոս Մկրտչեանից տեղեկանալու Ռուսաստանի Դաշնութեան հասարակական կեանքում Ձեր բեղուն գործունէութեան մասին: Գովելի է, որ Դուք ազնիւ ու անյոգնաբեկ աշխատանքով արձանագրել էք մնայուն յաջողութիւններ մասնագիտական ասպարէզում, որոնք գնահատուած են ՌԴ մեդալներով ու շքանշաններով: հայրապետիս համար անկեղծ գոհունակութիւն է, որ Դուք առ հայրենին ու առ մեր Սուրբ Եկեղեցին որդիական անկեղծ, ինքնաբուխ սիրով յանձն առաք հովանաւորել Վայոց Ձորի Սուրբ Խաչ վանքի նորոգութեան եւ հանդիսութիւնների սրահի ու հովուատան կառուցման աշխատանքները: Ձեր առաքինի եւ աստուածահաճոյ այս նախաձեռնութեան շնորհիւ նոր կեանք պիտի ստանայ հնամենի ուխտավայրը, որի օրհնաբեր եւ շնորհաբաշխ հարկի ներքոյ հաւատացեալները դարեր շարունակ ապաւինած Տիրոջ Սուրբ Խաչին` երկնային հովանին են հայցել իրենց օջախներին, մեր Եկեղեցուն, մեր երկրին ու ժողովրդին: Երանեալ էք Դուք. Ձեր անունը` որպէս Հայ Եկեղեցու արժանաւոր զաւակի եւ ազգասէր բարեգործի, այսուհետ երախտագիտութեամբ ու բարեմաղթանքներով պիտի յիշուի սրբավայրը կառուցած ու խնամած եկեղեցասէր հայորդեաց շարքին?: Հայրապետական կոնդակի ընթեցումից յետոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսն եկեղեցու բարերարի կուրծքը զարդարեց Հայ Եկեղեցու ?Ս. Գրիգոր Լուսաւորիչ? պատուոյ բարձրագոյն շքանշանով: այնուհետեւ նորաօծ եկեղեցուն Հայոց Հայրապետի կողմից ընծայաբերուեց Ս. Հաղորդութեան սկիհ:  վերաօծման արարողութիւնից յետոյ Վեհափառ Հայրապետի օրհնութեամբ մարզպետ Սերգեյ Բագրատեանը եւ բարերար Վարդան Հայրապետեանը կատարեցին բացումը վանքի տարածքում կառուցուած ընդարձակ սրահի, որից յետոյ Նորին Սրբութիւնը ծանօթացաւ կատարուած աշխատանքներին, այցելեց նաեւ վերանորոգուած վանատունը:  վերջում տեղի ունեցաւ ժողովրդական տօնախմբութիւն եւ մատաղօրհնութիւն: մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատուական Համակարգ    
  -   Մամլո հաղորդագրություն