Ձերբակալուել է Մակեդոնիայի ներքին գործերի նախկին նախարարը
07-06-2011 10:21:00 | | Միջազգային
Մակեդոնիայի ներքին գործերի նախկին նախարար, «Միացեալ Մակեդոնիայի համար» կուսակցութեան առաջնորդ Լիւբէ Բոշկովսկին երկուշաբթի օրը ձերբակալուել է ընտրական քարոզչութեան ապօրինի ֆինասաւորման եւ հակաօրինական գործողութիւններ կատարելու մեղադրանքով: Ինչպէս նշում է «Ռիայ Նովոստի»-ն, քաղաքական գործիչը ձերբակալուել է Մակեդոնիայում կիրակի օրը տեղի ունեցած խորհրդարանական ընտրութիւններից մէկ օր անց: Ձերբակալաման ժամանակ նրա մօտ յայտնաբերուել է 100 հազար եւրոյ: Ենթադրւում է, որ Բոշկովսկին այդ փողերը մտադիր էր բաժանել նախընտրական քարոզարշաւի ժամանակ:
Բոշկովսկուն սպասւում է 3-5 տարի հնարաւոր ազատազրկում: Այժմ նա կալանքի տակ է գտնւում 30 օրով:
Նշենք, որ Բոշկովսկին Մակեդոնիայի ներքին գործերի նախարար է եղել 2001թ. մայիսից մինչեւ 2002թ. նոյեմբերը: Նախկին Հարաւսլաւիայի Միջազգային դատարանը նրան մեղադրել է այն բանում, որ 2001թ. Մակեդոնաիայի եւ Ալբանիայի միջազգային բախման ժամանակ նա չի հետաքննել ալբանացիների դէմ կատարուած յանցագործութիւնները եւ չի պատժել մեղաւորներին: 3,5 տարի տրիբունալում անցկացնելուց յետոյ նա արդարացուել է: Բոշկովսկին նաեւ մասնակցել է Մակեդոնիայի 2009թ. նախագահական ընտրութիւններին` զբաղեցնելով երրորդ տեղը: