Յունաստանը պետական ծախսերը կը կրճատի եւս երկու մլրդ եւրոյով


Յունաստանը պետական ծախսերը կը կրճատի եւս երկու մլրդ եւրոյով

  • 12-09-2011 09:49:36   |   |  Տնտեսութիւն

    Յունաստանի կառաւութիւնը կիրակի յայտարարել է պետական ծախսերը եւս երկու միլիարդ եւրոյով նուազեցնելու մասին, հաղորդում է «ազատութիւնէ ռադիօկայանի ռուսական ծառայութիւնը: Ինչպէս յայտնել է երկրի ֆինանանսների նախարար Էւանգելոս Բենիզելոսը կրճատումը անհրաժեշտ է, որպէսզի Աթէնքը կարողանայ կատարել իր պարտականութիւնները միջազգային վարկատուների առաջ: Եւրամիութեան անդամ Օլլին Ռենը հաղորդել է, որ Եմ-ի փորձագէտները կրկին մեկնում են Աթէնք` պայմանորուելու Յունաստանին նոր վարկային տրանշ տրամադրելու պայմանների մասին: Նշենք, որ Յունաստանի Սալոնիկի հիւսիսային քաղաքում կիրակի աւելի քան 20 հազար մարդ մասնակցել է կոշտ տնտեսութեան դէմ ուղղուած բողոքի ակցիային: Ոստիկանութեան հետ բախումների արդիւնքում ձերբակալուել է ակցիայի աւելի քան 100 մասնակից:      
  -   Տնտեսութիւն