Օգոստոսին Հայաստանի սպառողական շուկայում 0,6 % գնանկում է գրանցուել


Օգոստոսին Հայաստանի սպառողական շուկայում 0,6 % գնանկում է գրանցուել

  • 13-09-2011 14:55:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
  Այս տարուայ օգոստոսին Հայաստանի  սպառողական շուկայում գրանցուել է 0,6 % գնանկում:  հհ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, պարէնային ապրանքների գները նուազել են 1%-ով, ոչ պարէնայիններինը` 0,1%-ով, իսկ հանրութեանը մատուցուող ծառայութիւնների սակագները աճել են 0,1%-ով: Այս տարուայ օգոստոսին, 2010թ.-ի օգոստոսի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 104,8%, այդ թւում` պարէնային ապրանքներինը` 106,9%, ոչ պարէնայիններինը` 103%, ծառայութիւնների սակագներինը`102,1%: Այս տարուայ օգոստոսին, յուլիսի համեմատ, պարէնային ապրանքների գների նուազումը հիմնականում պայմանաւորուած է մրգի, բանջարեղէնի եւ հացամթերքի 13,6-1,5% գնանկամամբ: Մասնաւորապէս, մրգի գինը նուազել է 13,6 %-ով, բանջարեղէնինը` 1,5%-ով, հացամթերքինը`1,5%-ով, ձուի, ձկնամթերքի, կենդանական եւ բուսական իւղերի գները` 0,8-0,1%-ով, Կաթնամթերքի գինը աճել է 1,5%-ով, մսամթերքինը` 1,2%-ով, շաքարաւազինը` 0,2%-ով, հրուշակեղէնինը`0,8 %-ով, ոգելից խմիչքինը եւ ծխախոտինը` 0,8%-ով, սուրճի, թէյի, կ'ակաոյի գները` 1,3%-ով: Օգոստոսին, յուլիսի համեմատ, ոչ պարէնային ապրանքներից կօշկեղէնի գինը նուազել է 3.1%-ով, հագուստինը եւ գործուածքինը` 0.3%-ով, կահոյքինը`0.2%-ով, այգեգործական ապրանքներինը`0.2%-ով, կենցաղային էլեկտրաապրանքներինը` 0.1%-ով, լուացող միջոցներինը`0.1%-ով, մշակոյթի ապրանքներինը 0.1%-ով, իսկ բենզինի եւ դիզելային վառելիքի գները  համապատասխանաբար  աճել են 0.1% եւ 0.2% -ով: Հանրապետութեան սպառողական շուկայում օգոստոսին  արձանագրուել է 0.6% գնանկում, իսկ արտարժոյթի շուկայում ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշուարկային փոխարժէքը մնացել  է անփոփոխ:    
  -   Տնտեսութիւն