Արմէն Մարտիրոսեան.«Պարզուեց, որ անկախութիւն ձեռք բերելը շատ աւելի դիւրին էր, քան այն պահպանելը»


Արմէն Մարտիրոսեան.«Պարզուեց, որ անկախութիւն ձեռք բերելը շատ աւելի դիւրին էր, քան այն պահպանելը»

  • 13-09-2011 19:15:16   | Հայաստան  |  Քաղաքական

«պարզուեց, որ անկախութիւն ձեռք բերելը շատ աւելի դիւրին էր, քան այն պահպանելըէ,- ՀՀ Ազգային Ժողովի սեպտեմբերի 13-ի նիստում յայտարարեց «ժառանգութիւնէ խմբակցութեան անդամ Արմէն Մարտիրոսեանը; Նրա խօսքերով, անկախութիւն ձեռք բերելուց եւ Արցախեան ազատամարտում յաղթանակ տանելուց անմիջապէս յետոյ, մեր «վայէ իշխանաւորները, փոխարէն օգտուելով նպաստաւոր իրավիճակից զարգացնէին յաջողութիւնները թէ դիւանագիտական, թէ տնտեսական եւ թէ արդար կառավարման ճակատներում, սկսեցին արագօրէն մսխել այդ յաղթանակների արդիւնքները: Առաջին փուլում, ըստ Ա.Մարտիրոսեանի, տեղի ունեցաւ ետնահանջ ժողովրդավարական կառավարման սկզբունքներից, իսկ յետագայում` տնտեսութեան փոշիացում եւ հզօրութիւնների կուտակում մի քանի կլանների ձեռքերում: Եւ վերջապէս այս ամէնի արդիւնքում դիւանագիտական պարտութիւններ` Արցախի անկախութեան ճանաչման անզօրութիւն, նրան բանակցային սեղանից հեռացում ու հայ-թուրքական խայտառակ արձանագրութիւններ, որտեղ հայկական կողմն իր ստորագրութիւնը դրեց պատմաբանների յանձնաժողովի, Մոսկուայի ու Ղարսի դաւադիր ու անօրէն պայմանագրով ձեւաւորուած սահմանի վաւերացման տակ: «20 տարի առաջ` սեպտեմբերի 21-ի հանրաքուէին, դեռ չէր լրացել իմ 18 տարեկանը, եւ ես չքուէարկեցի: Բայց ինչպէս իմ հասակակիցները եւ բովանդակ հայ ժողովուրդը չբացակայելով հանրապետութիւնից գէթ մէկ րոպէ` ես կրեցի բոլոր այդ զրկանքները: Տանում եմ այն դառնութիւններն ու դժուարութիւնները, որոնք կրում են մեր քաղաքացիները: Բայց միեւնոյն է, ես Այո' եմ ասում անկախութեանը, որովհետեւ իմ ազգը բարձր թռիչքի ազգ է, եւ որքան էլ հիմա իր թեւերը վիրաւոր, միեւնոյն է այն շատ շուտով բուժուելու է, եւ մենք շարունակելու ենք մեր յարատեւման ընթացքըէ,- յայտարարեց Ա.Մարտիրոսեանը:    
  -   Քաղաքական