Խարբերդի բնակիչները` մեծ շիլաշփոթի զոհ


Խարբերդի բնակիչները` մեծ շիլաշփոթի զոհ

  • 14-09-2011 13:13:25   |   |  Հասարակութիւն
     Եթէ Երեւանի Նոր Խարբերդ թաղամասի բնակիչները մասնակցէին ?Դաժան խաղեր? շոու ծրագրին, անկասկած առաջին տեղը կը գրաւէին համբերութեամբ պայքարելու, դիմակայելու ու ամէն օր իրենց ու երեխաներին վտանգաւոր փորձութեան ենթարկելու համար: Բանն այն է, որ դէպի այդ թաղամասը տանող  աւտոճանապարհը գրեթէ անանցանելի է: Այն ոլորապտոյտ արգելքներով բարձրանում է գերեզմանների միջով եւ անցնում ջրանցքի եզրով չբազրիքուած կամրջով, որով  անցնելու համար մեծ վարպետութիւն, զգուշութիւն ու զգօնութիւն է պահանջւում: Բացի այդ, մարդկանցով, դոյլերով, արկղներով ու դպրոցականների պայուսակներով գերբեռնուած անսարք  մեքենաները այդ ճանապարհով անցնելիս ամէն պահի կարող են վթարուել: Մէկ տարի առաջ այս ճապարհի վրայ գործում էր 38 համարի երթուղին, որը սպասարկում էր   ?Բոգդան? մակնիշի աւտոբուսը: Սակայն ճանապարհի անմխիթար վիճակի պատճառով  երթուղին հանուեց, եւ ճանապարհի մասին այլեւս ոզ ոք չյիշեց: Բնակիչների բազմաթիւ դիմում-բողոքներն ու նամակներն այդպէս էլ մնացին անպատասխան: Պարզւում է,  որ Նոր Խարբերդ թաղամասը  պատկանում է  Երեւանին, իսկ ճանապարհըª  Արարատի մարզին: Նոր Խարբերդ թաղամասը նախկինում եղել է այգեգործական ամառանոցային ընկերութիւն եւ պատկանել է տարբեր գործարանների, որոնք էլ հոգացել են բոլոր ծախսերը: 1996 թ. այն փոխանցուել է Երեւանի Շէնգաւիթ վարչական շրաջանին: Ինչպէս նշեց Շէնգաւիթ վարչական շրջանի կոմունալ տնտեսութեան բաժնի աշխատակից Սերգեյ Յովհաննիսեանը, Նոր Խարբերդ թաղամասը մինչեւ կամուրջը, ինչպէս նաեւ Ճանապարհային ոստիկանութեան անցակէտից սկսած ճանապարհի ձախ մասը մինչեւ նոյն կամուրջը պատկանում է այդ շրջանին: Աջ մասը  պատկանում է Արտաշատի Խարբերդ գիւղին: Թաղամասում անցեալ տարի կատարուել է 2000 քառ. մ ասֆալտապատման, ջրագծերի, կոյուղագծերի անցկացման աշխատանքներ: Իսկ ճանապարհի այդ հատուածը, ըստ նրա,  Շէնգաւիթ վարչական շրաջանին չի պատկանում եւ այն հարցին, թէ ?Ստացւում է, որ ձեր տան ճանապարհը  պիտի բարեկարգի հարեւանը՞?, նա պատասխանեց.  ?Դա մենք չենք որոշում: Մեր տարածքային սահմանագիծը այդպէս է քարտէզագրուած?: Արտաշատի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինութեան վարչութեան պետ Ռաֆայէլ Մկրտչեանի վկայութեայմբ, այդ ճանապարհը դարձել է վիճահարոյց տարածք: Ճանապարհը, ըստ նրա, ճանապարհը  տուել է մէկին, թաղամասըª միւսին: ?Մեր բիւջէն այնքան սուղ է, որ չենք էլ կարողանում հրատապ աշխատանքները կատարել: Մենք այս տարուայ համար նախահաշուարկ չենք ներկայացրել քաղաքապետարանին?: Խարբերդ գիւղի գիւղապետ Կամօ Կ'ակոյեանի վկայութեամբ, ճանապարհային ոստիկանութեան անցակէտից մինչեւ գերեզմանների սկիզբը համարւում է գիւղի ճանապարհ, որի համար  գիւղապետարանը նախատեսել է կատարել կոպճապատման աշխատանքներ: Իսկ գերեզմաններից մինչեւ կամուրջն ընկած հատուածն իրենք համարում են դաշտամիջեան ճանապարհ: ?Կան գիւղամիջեան շատ աւելի կարեւոր ճանապարհներ, որ քարուքանդ եղած են եւ շուտափոյթ բարեկարգում են պահանջում?,- ասաց նա:   Այսպիսով, Խարբերդի բնակիչները մինչ այժմ չգիտեն, թէ ում անմիջական պարտաւորութիւնն է ապահովել նրանց բարեկարգ ճանապարհովª Երեւանի քաղաքապետարանի, թէ՞ Արտաշատի մարզպետարանի, եւ կ'անդրադառնա՞յ երբեւէ տարածքային կառավարութեան նախարարութիւնը այս խնդրինª վերանայելով վիճահարոյց տարածքային սահմանագիծը: Ալլա Թորոսեան    
  -   Հասարակութիւն