Վերջին շրջանում Ադրբեջանի օդուժը իրականացնում է հետախուզական բնոյթի թռիչքներ


Վերջին շրջանում Ադրբեջանի օդուժը իրականացնում է հետախուզական բնոյթի թռիչքներ

  • 14-09-2011 16:35:47   |   |  Քաղաքական
   Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում արձանագրուող հրադադարի ռեժիմի խախտմանը զուգահեռ վերջին շրջանում նկատելի ակտիւութեամբ է գործում նաեւ հակառակորդի օդուժը, որն իրականացնում է ինչպէս մարտաուսումնական, այնպէս էլ հետախուզական բնոյթի թռիչքներ: ըստ պաշտպանութեան բանակի օպերատիւ տուեալների, վերջին օրերի ընթացքում հակառակորդի անօդաչու ինքնաթիռները բաւականին մեծ յաճախականութեամբ հետախուզական թռիչքներ են կատարում սահմանային գօտու ողջ երկարութեամբ, իսկ որոշ դէպքերում էլ խախտում արցախի օդային սահմանը: պաշտպանութեան բանակի հակաօդայինների կողմից նման բնոյթի թռիչքներ են հաւաստանշուել վերջին տասնօրեակում եւ դրանց կանխարգելման նպատակով իրականացուել համարժէք քայլեր: մասնաւորապէս, սեպտեմբերի 12-ին ժամը 7.30-ի սահմանում պբ հօպ եւ ռադիոէլեկտրօնային պայքարի ստորաբաժանումների կողմից ձեռնարկուած յատուկ միջոցառումների արդիւնքում մարտունու շրջանի վազգէնաշեն ?գիւղի մերձակայքում շարքից հանուել է ադրբեջանական զինուժի մէկ անօդաչու թռչող սարք: խփուած ինքնաթիռի մասէրը գտնւում են պբ համապատասխան ծառայութիւնների տրամադրութեան տակ: դէպքի մանրամասները ուսումնասիրելու համար ստեղծուել է յանձնաժողով, ?տարւում է քննութիւն:  
  -   Քաղաքական