Նոր սերնդի անձնագրերը Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիները կարող են ստանալ կամաւորութեան սկզբունքով


Նոր սերնդի անձնագրերը Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիները կարող են ստանալ կամաւորութեան սկզբունքով

  • 14-09-2011 16:36:52   | Հայաստան  |  Հասարակութիւն

  2012թ.-ից գործողութեան մէջ դրուելիք նոր սերնդի` կենսաչափական տուեալներ պարունակող, անձնագրերը Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիները կարող են ստանալ կամաւորութեան սկզբունքով: Ցանկութեան դէպքում ՀՀ քաղաքացին իրաւունք ունի ստանալ կամ փոխանակել գործող նմուշի անձնագիրը, եթէ նոյնականացման քարտ չի ստացել: Այս մասին Ազգային ժողովի սեպտեմբերի 14-ի նիստում յայտնեց ՀՀ կառավարութեանն առընթեր Ոստիկանութեան պետի տեղակալ Արթուր Օսիկեանը` առաջին ընթերցմամբ ներկայացնելով «նոյնականացման քարտերի մասինէ, «հայաստանի Յարապետութեան քաղաքացու անձնագրի մասինէ օրինագծերը եւ դրան առընչուող մի շարք գործող օրէնքներում փոփոխութիւնների փաթեթը: Ըստ նրա, ամէն դէպքում ՀՀ քաղաքացին իրաւունք ունի ունենալ միայն մէկ նմուշի անձնագիր: «հայաստանի Յարապետութեան քաղաքացու անձնագրի մասինէ օրինագծի համաձայն, կենսաչափական տուեալներ են համարւում օրէնքով սահմանուած կարգով հաւաքուող, պահպանուող եւ օգտագործուող անհատական տուեալները, որոնք բնութագրում են քաղաքացու ֆիզիոլոգիական առանձնայատկութիւնները եւ հնարաւորութիւն են տալիս նոյնականացնել քաղաքացուն (լուսանկար, ստորագրութիւն, աջ եւ ձախ ձեռքերի ցուցամատերի մատնադրոշմներ): Մինչեւ 16 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրւում է 3 տարի ժամկէտով, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին` 5 տարի ժամկէտով:  նախատեսւում է, որ օրէնքն ուժի մէջ մտնելուց յետոյ քաղաքացու ցանկութեամբ մինչեւ անձնագրի վաւերականութեան ժամկէտի լրանալն անձնագիրը կարող է փոխարինուել նոյնականացման քարտով:  «նոյնականացման քարտերի մասինէ օրինագծով ամրագրուած է, որ այդ քարտը ՀՀ քաղաքացու ինքնութիւնը եւ ՀՀ քաղաքացիութիւնը հաւաստող հիմնական փաստաթուղթ է, որը նախատեսուած է ՀՀ տարածքում օգտագործելու համար: Քաղաքացին այն ստանալու իրաւունք է ձեռք բերում 16 տարին լրանալու օրուանից: Նոյնականացման քարտում հայերէն եւ անգլերէն լեզուներով ամրագրւում են քաղաքացու անհատական տուեալները` ազգանունը, անունը,   (հայրանունը` միայն հայերէն տարբերակում), ծննդեան վայրը, օրը, ամիսը, տարեթիւը, սեռը, քաղաքացիութիւնը, բնակութեան վայրը (նշւում է միայն երկիրը), հանրային ծառայութիւնների համարանիշը, քաղաքացու լուսանկարը, ստորագրութիւնը: Ազգութիւնը, ինչպէս նաեւ արեան խումբը եւ ռեզուսը, նոր սերնդի անձնագրերի օրինակով, կ'ամրագրուի քաղաքացու կամ նրա ներկայացուցչի ցանկութեամբ:  այ.Օսիկեանը, ի պատասխան պատգամաւորների հարցադրումների, յայտնեց, որ, ըստ նախնական հաշուարկների, նոր սերնդի անձնագրերի արժէքը կը տատանուի 50-60 եւրոյին համարժէք դրամի, իսկ նոյնականացման քարտերինը` 3-5 հազար դրամի սահմաններում:    
  -   Հասարակութիւն