Բոսնիան կարող է զրկուել Եւրամիութեան օգնութիւնից


Բոսնիան կարող է զրկուել Եւրամիութեան օգնութիւնից

  • 15-09-2011 07:43:59   |   |  Տնտեսութիւն

Եւրամիութիւնը (ԵՄ) Բոսնիայի իշխանութիւններին զգուշացրել է, որ իրենց երկիրը Եմ-ում անդամակցելու ծրագրի պատրաստման շրջանակներում կարող է կորցնել 96 մլն եւրոյ նրա երկու սուբյեկտների` Բոսնիայի եւ Հերցեգովինայի ֆեդերացիայի ու Սերբիայի Հանրապետութեան, միջեւ շարունակուող քաղաքական հակասութիւնների պատճառով: Ըստ «ազատութիւնէ ռադիօկայանի ռուսական ծառայութեան, այս մասին յայտնել է Բոսնիայում ԵՄ ներկայացուցիչ Էնդի Մակ Գաֆֆին: Նրա խօսքերով, այդ հակասութիւնները խոչընդոտում են Բոսնիայի ԵՄ եւ ՆԱՏՕ մտնելու համար անհրաժեշտ բարեփոխումներ անցկացնելուն: Եմ-ին անդամակցելու ծրագիրն (Instrument for Pre-Accession Assistance) ուղղուած է ԵՄ մտնելու հեռանկար ունեցող երկրների  աջակցութեանը, որոնց օրէնսդրութիւնները պէտք է համապատասխանեն ԵՄ չափանիշներին: Բոսնիան կարող է զրկուել Եւրամիութեան օգնութիւնից:     :
  -   Տնտեսութիւն