Մեքսիկայում 11 տարում աւելի քան 100 լրագրող դարձել է թմրանիւթի թրաֆիքինգի զոհ


Մեքսիկայում 11 տարում աւելի քան 100 լրագրող դարձել է թմրանիւթի թրաֆիքինգի զոհ

  • 15-09-2011 08:15:25   |   |  Հասարակութիւն

  Մեքսիկայում սկսած 2000թ.-ից յանցագործութիւնների եւ թմրաբիզնեսի  զոհ է դարձել 102 լրագրող: Ըստ «ռիայ Նովոստիէ գործակալութեան, այս մասին ասել է Մեքսիկայի Մարդու իրաւունքների ազգային յանձնաժողովի ղեկավար Ֆերնանդոյ Բատիստան: Հրապարակուած տուեալների համաձայն` Մեքսիկայի նախկին նախագահ Վիսենտէ Ֆոկսայի կառավարութեան ժամանակ (2000-2006թթ.) մահացել է 27 լրագրող եւ երկուսը անյայտ կորել են: 2006թ.-ից սկսած, երբ կառավարութեան գլուխ անցաւ Ֆիլիպէ Կալդերոնը, երկրում սպանուել է 59 լրագորղ, 14` անյայտ կորել: Իսկ 2008-ից երկրում կտրուկ  աճել է յանցագործութիւնների թիւը: Սկսած այդ ժամանակուանից  երկրում  ամսական մէկ լրագրող է սպանւում: Այդ իսկ պատճառով Մակ-ը եւ այլ միջազգային կաղզմակերպութիւններ համարում են, որ Մեքսիկան լրագրողների պրոֆէսիոնալ գործունէութեան տեսանկիւնից ամենավտանգաւոր երկիրն է ամերիկեան մայրցամաքում: Այս տարուայ սեպտեմբերին  թմրաբիզնեսի եւ կազմակերպուած  հանցագործութիւնների հետաքննութեան ժամանակ սպանուել է  երկու հանրայայտ լրագրող: Իսկ յուլիսին յայտնի լրագրող Լոպես Վելասկոն կնոջ եւ որդու հետ սպանուել է իր սեփական տանը: Մեքսիկայի հասարակութեան մէջ տագնապալի է յատկապէս այն երեւոյթը, որ այդ յանցագործութիւններից շատերը մնում են չբացայայտուած:    
  -   Հասարակութիւն