«սփիւռքի կազմակերպութիւնների ղեկավարների եւ ներկայացուցիչներիէ համահայկական համաժողովի աւարտին կ'ընդունուի ազգային հռչակագիր


«սփիւռքի կազմակերպութիւնների ղեկավարների եւ ներկայացուցիչներիէ համահայկական համաժողովի աւարտին կ'ընդունուի ազգային հռչակագիր

  • 15-09-2011 17:08:43   | Հայաստան  |  Հասարակութիւն

Սեպտեմբերի 15-ին տեղի ունեցաւ մամուլի ասուլիս` ՀՀ սփիւռքի նախարարութեան կողմից սեպտեմբերի 18-21-ին անցկացուելիք «սփիւռքի կազմակերպութիւնների ղեկավարների եւ ներկայացուցիչներիէ համահայկական համաժողովի նպատակների, ընթացքի եւ հեռանկարների մասին: Համահայկական ծրագրերի վարչութեան պետ Ա.Մխիթարեանը ներկայացրեց համաժողովի ընթացակարգը եւ դրա շրջանակներում նախատեսուած միջոցառումները: Մասնաւորապէս նշուեց, որ համաժողովին մասնակցելու է սփիւռքահայ աւելի քան 500 ներկայացուցիչ, որոնք սեպտեմբերի 18-ին «դալարէ համոյթի համերգից յետոյ կ'այցելեն Ծիծեռնակաբերդի յուշահամալիր, Եռաբլուր: Սեպտեմբերի 19-ին Կ.Դէմիրճեանի անուան մարզահամերգային համալիրում տեղի կ'ունենայ Համաժողովի հանդիսաւոր բացումը ՀՀ նախագահի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի, ԼՂՀ նախագահի, այլ պատուաւոր հիւրերի մասնակցութեամբ: Լիագումար նիստին կը հետեւեն քննարկումները չորս թեմատիկ նիստերում` Լեզուի եւ կրթութեան հիմնախնդիրներ, Երիտասարդոթւեան հիմնախնդիրներ, Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ, Հայաստան-սփիւռք գործակցութեան զարգացման կ'առուցակարգէր: Համաժողովի մասնակիցները սեպտեմբերի 20-ին կը մասնակցեն Հայ բարերարների ճեմուղու բացմանը եւ լիագումար նիստում կ'ամփոփեն թեմատիկ նիստերի աշխատանքները: Աւարտին կ'ընդունուի յայտարարութիւն` ազգային հռչակագիր: ԱՊՀ հայ համայնքների վարչութեան պետ Անդրանիկ Արշակեանը ներկայացրեց համաժողովի նպատակներն ու հեռանկարները, հայկական Սփիւռքի կ'առուցուածքային առանձնայատկութիւնները, սփիւռքի նախարարութեան կազմաւորումից յետոյ ձեւաւորուած նոր կառուցակարգերը:
  -   Հասարակութիւն