Սպաներին աշխատանքով ապահովելու հիմնախնդիրն կը լինի Արցախի իշխանութիւնների ուշադրութեան կենտրոնում


Սպաներին աշխատանքով ապահովելու հիմնախնդիրն կը լինի Արցախի իշխանութիւնների ուշադրութեան կենտրոնում

  • 15-09-2011 17:46:21   |   |  Քաղաքական
Արցախի Հանրապետութեան նախագահ Բակոյ Սահակեանը սեպտեմբերի 15-ին հանդիպում է ունեցել պաշտպանութեան բանակի շարքերից զօրացրուած եւ փրկարար ծառայութիւնում աշխատանքի ընդունուող մի խումբ սպաների հետ: Նա կարեւորել է նախկին զինծառայողներին համապատասխան աշխատանքով ապահովելու անհրաժեշտութիւնը` նշելով, որ նրանց փորձն ու գիտելիքները դրական ազդեցութիւն կ'ունենան կառոյցի աշխատանքների արդիւնաւէտութեան բարձրացման վրայ: Բ.Սահակեանն ընգծել է, որ պահեստազօրի սպաներին աշխատանքով ապահովելու հիմնախնդիրն այսուհետ էլ կը լինի իշխանութիւնների ուշադրութեան կենտրոնում: Հանդիպմանը մասնակցում էին նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգութեան խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելեանը, պաշտպանութեան նախարարի տեղակալ, «արցախի ազատամարտիկների միութեանէ նախագահ Սամուէլ Կարապետեանը, փրկարար ծառայութեան տնօրէն Արթուր Յարութիւնեանը:
  -   Քաղաքական