Զարգացման նոր հնարաւորութիւններ գիւղաբնակ աշակերտների եւ ուսուցիչների համար


Զարգացման նոր հնարաւորութիւններ գիւղաբնակ աշակերտների եւ ուսուցիչների համար

  • 16-09-2011 14:51:08   |   |  Հասարակութիւն
 Վերջին վեց տարիների ընթացքում հհ արմաւիրի մարզի բաղրամեանի շրջանի մի շարք գիւղական համայնքներում իրականացուած բազմազան կրթական ծրագրերի շնորհիւ նկատւում են դրական տեղաշարժեր հանրակրթութեան ոլորտում: երբ դեռեւս 2004թ.-ին հայաստանի մանուկներ հիմնադրամը նշուած շրջանում մեկնարկեց իր ?Հհ գիւղական վայրերի համապարփակ զարգացման ծրագիր?-ը, կրթութեան որակի բարձրացումն ու զարգացման նոր հնարաւորութիւնների ստեղծումը առաջնահերթ էր հիմնադրամի գործունէութեան համար: այդպէս է նաեւ այսօր. հիմնադրամի վեցամեա զարգացման ծրագրերի արդիւնքում` գիւղական դպրոցներում առկա են բարելաւուած ենթակառուցուածքներ, ներառեալ անվտանգ ու յարմարաւէտ միջավայր, լուսաւոր ու ջեռուցուող դասասենեակներ, աշակերտների եւ ուսուցիչների համար հասանելի են ժամանակակից կրթական գործիքներ ու տեղեկատուական տեխնոլոգիաներ, իսկ ուսումնական գործընթացը համալրուել է արտադասարանական միջոցառումներով, ժամանցային ծրագրերով եւ ամառային բակային ճամբարներով: Հիմնադրամի զարգացման համալիր մօտեցումը չի սահմանափակւում դպրոցների հիմնանորոգման եւ կահաւորման աշխատանքներով. արագածաւան, արգինայ, արտենի, բաղրամեան, դալարիկ, լեռնագոգ, մեասնիկեան, շենիկ եւ քարակերտ համայնքներում իրականացուող ծրագրերը կարեւորում են ստեղծագործական, քննադատական մտածողութեան, սոցիալական հմտութիւնների եւ քաղաքացիական դիրքորոշումների զարգացումը: ի լրումն տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտում ուսուցման եւ վերապատրաստման նորամուծութիւնների, հիմնադրամի համար առանցքային են նաեւ այն ծրագրերը, որոնք ամրապնդում են շփումները աշակերտների, ուսուցիչների եւ նրանց ծնողների միջեւ: գործադիր տնօրէն սերոբ խաչատրեանի խօսքերով` ?Հիմնադրամի կրթական ծրագրի միջոցով մենք գիւղական դպրոցները վերափոխում ենք երեխայակենտրոն հաստատութիւնների` աջակցելով աշակերտների մասնագիտական կողմնորոշմանն ու վերջիններիս ընձեռելով ինքնաբացայայտման հնարաւորութիւններ?: Մայրաքաղաքից հեռու գտնուող գիւղական այս համայնքներում ենթակառուցուածքների բարելաւումը կենսական նշանակութիւն ունի կրթութեան որակի բարձրացման տեսանկիւնից: երկար տարիներ գիւղաբնակ երեխաները զրկուած են եղել դպրոցական առողջ միջավայրում սովորելու տարրական պայմաններից: դալարիկ համայնքի միջնակարգ դպրոցի պատմութեան ուսուցիչ հայսեր կիրակոսեանը նշում է. «հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից հիմնանորոգուած եւ մեզ որպէս ընծա յանձնած դպրոցը կարծես հրաշք լինի: ես լիովին համոզուած եմ, որ այսուհետ մեր երեխաները կձգտեն աւելի բարձր արդիւնքների եւ կունենան շօշափելի ձեռքբերումներէ: Քայլ առ քայլ, բարեգործական հիմնադրամի հետ համագործակցելով, հայաստանի մանուկներ հիմնադրամը գիւղերում իրականացնում է մանկավարժների մասնագիտական զարգացման ծրագիր, որն օգնում է տեղի ուսուցիչներին ամրապնդելու իրենց բազային գիտելիքները եւ բովանդակութեամբ աւելի լեցուն դարձնելու իրենց դասաժամերը: նշեալ ծրագիրը ներառում է գործնական սեմինարներ, դասալսումներ, փորձի փոխանակումներ, խմբային քննարկումներ եւ դասաժամերի համատեղ պլանաւորում: լեռնագոգ համայնքի միջնակարգ դպրոցի փոխտնօրէն գ.Գաբրիէլեանին թւում էր, թե ինքն ամեն ինչ գիտի մանկավարժական գործունէութեան վերաբերեալ: սակայն դա նախկինում էր, երբ գ. գաբրիէլեանը դեռեւս քաջատեղեակ չէր ուսուցման աւելի ինտերակտիւ մեթոդներին եւ ուսման գործընթացում կիրառելի նորարարութիւններին: «մասնակցելով հայաստանի մանուկներ հիմնադրամի կրթական ծրագրերին` հասկացայ, որ դեռ շատ սովորելու բաներ ունեմէ,- ամփոփում է փոխտնօրէնը: Գ.Գաբրիէլեանի հետ համամիտ է նաեւ իր անմիջական ղեկավարը: «նախկինում ես կարծում էի, որ կաւիճն ու գրատախտակը երեխային սովորեցնելու լաւագոյն միջոցներն են-, ասում է լեռնագոգ համայնքի միջնակարգ դպրոցի տնօրէն կորիւն մակարեանը. «հայաստանի մանուկներ հիմնադրամի ծրագրերի միջոցով հասկացայ, թե ինչքան կարեւոր դեր են ունենում նոր տեխնոլոգիաները երեխաների զարգացման գործումէ: «փոքր դրամաշնորհներ գիւղաբնակ ուսուցիչների համարե ծրագիրը հիմնադրամի նոր նախաձեռնութիւններից եւս մեկն է եւ նպատակ է հետապնդում կրթութեան ոլորտում ամրապնդել միջհամայնքային համագործակցութիւնը: դրամաշնորհային ծրագրի շրջանակներում համատեղ աշխատում
  -   Հասարակութիւն