Տեղի է ունեցել «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի կառավարման խորհրդի վերջին նիստը


Տեղի է ունեցել «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի կառավարման խորհրդի վերջին նիստը

  • 16-09-2011 18:24:32   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Սեպտեմբերի 16-ին ՀՀ կառավարութիւնում տեղի է ունեցել «հազարամեակի մարտահրաւէրէ հիմնադրամ-հայաստանէ պետական ոչ առեւտրային կազմակերպութեան («հմհ-հայաստանէ ՊՈԱԿ) կառավարման խորհրդի վերջին` 60-րդ նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսեանը: Մինչ օրակարգային հարցերի քննարկումը խորհրդի անդամների ուշադրութեանն է ներկայացուել «հմհ-հայաստանէ ծրագրի շրջանակում իրականացուած աշխատանքների ընթացքն ու արդիւնքներն ամփոփող տեսաֆիլմ: Օրակարգի առաջին հարցով քննարկուել եւ հաստատուել է «հազարամեակի մարտահրաւէրէ կ'որպորացիային ներկայացուելիք յատկացման վերջին` 21-րդ յայտը` կից փաստաթղթերով: Համաձայն յայտի` ծրագրի փակման ժամանակահատուածի (հոկտեմբեր 2011 թ. - յունուար 2012 թ.) համար «հմհ-հայաստանէ Պոակ-ը Կորպորացիայից ակնկալում է ստանալ 16 մլն 661 հազար ԱՄՆ դոլար: Ոռոգուող գիւղատնտեսութիւն ենթածրագրի մասով նախատեսուած այս ֆինանսաւորումն օգտագործուելու է շինարարական կազմակերպութիւններին վերջին վճարումները կատարելու համար, ներառեալ նախկինում պահուած հետերաշխիքային գումարները` շինարարների կողմից համապատասխան բանկային երաշխիքներ ներկայացնելուց յետոյ: Վերոյիշեալ ծախսերի կատարումից յետոյ «հմհ-հայաստանէ ծրագրի ընդհանուր արժէքը կը կազմի 176 մլն 491 հազար ԱՄՆ դոլար: Յաջորդիւ խորհուրդը որոշում է ընդունել «հմհ-հայաստանէ ծրագրի փակման պլանի վերանայուած տարբերակը հաստատելու մասին: Ամփոփելով, վարչապետ Սարգսեանը նշել է. «պէտք է կառավարման խորհրդի անունից շնորհակալութիւն յայտնենք ամերիկեան մեր գործընկերներին այս ծրագրի ֆինանսաւորման եւ իրականացման համար: Ահռելի մեծ ծաւալի աշխատանք կատարուեց հինգ տարուա ընթացքում: Արդիւնքներն, իսկապէս, ակնառու են, շօշափելի, եւ, կարեւորը` տեսանելի մեր քաղաքացիների համար: Միեւնոյն ժամանակ պէտք է շնորհակալութիւն յայտնենք խորհրդի անդամներին, այդ թւում նաեւ` ոչ պետական հատուածը ներկայացնող, շահառուների կողմից ընտրուած ներկայացուցիչներին, ովքեր հինգ տարի մեզ հետ աշխատեցին եւ եղան անաչառ, վերահսկողութիւն իրականացրեցին եւ հնարաւորութիւն ունեցան խորհրդի իրականացրած աշխատանքների վերաբերեալ օբյեկտիւ գնահատականներ տալ իրենց կազմակերպութիւններին, որոնք իրենց գործուղել էին` վստահ լինելու համար, որ որոշումներն այստեղ կայացւում են խիստ կանոնակարգուած ձեւով, բաց եւ թափանցիկ: Ցանկացած խնդիր մենք դարձնում էինք հրապարակային քննարկման առարկա, անգամ եթէ լինում էին փոքր կասկածներ արդիւնաւէտութեան եւ գործընթացների վերաբերեալ, ապա այդ բոլոր գործառոյթները անկեղծօրէն քննարկում էինք: Դա ձեւաւորեց վստահութեան առանձնայատուկ մթնոլորտ նաեւ այս ծրագրի իրականացման նկատմամբ: Պէտք է Արա Յովսէփեանին եւ նրա աշխատակազմին շնորհակալութիւն յայտնենք այս հինգ տարուա աշխատանքի համարէ: Նշելով, որ աշխատանքը հեշտ չէր, կառավարութեան ղեկավարն ընդգծել է. «կարծում եմ` այդ աշխատանքը յաջողուեց: Միեւնոյն ժամանակ պէտք է շնորհակալութիւն յայտնենք դեսպանատան աշխատակիցներին, «հազարամեակի մարտահրաւէր կ'որպորացիայիէ հայաստանեան գրասենեակի ներկայացուցիչներին, անձամբ Ալեքս Ռասինին ծրագրին շահագրգիռ մասնակցութեան եւ սրտացաւ մօտեցման համար, ինչի նպատակն էր, որ ծախսուած միջոցները ծառայեն բուն նպատակին: Դրա համար ցանկանում եմ Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան անունից մեր երախտիքի խօսքը յայտնել ձեզէ: ՏԵՂԵԿԱՆՔ 2006 թ. մարտի 27-ին «հազարամեակի մարտահրաւէր կ'որպորացիայիէ եւ ՀՀ կառավարութեան միջեւ ստորագրուեց 235.65 միլիոն ԱՄՆ դոլարի հնգամեայ համաձայնագիր` նպատակ ունենալով կրճատել գիւղական աղքատութիւնը գիւղատնտեսութեան ոլորտում կայուն ու տեւական աճի ապահովման միջոցով: Համաձայնագիրը պաշտօնապէս ուժի մէջ մտաւ 2006 թ. սեպտեմբերի 29-ից: Հնգամեայ ծրագրի իրականացմամբ (2006 թ. սեպտեմբեր – 2011 թ. սեպտեմբեր) «հազարամեակի մարտահրաւէր հիմնադրամ-հայաստանը« («հմհ-հայաստանէ) նպաստում է Հայաստանի շուրջ 350 համայնքներում բնակուող աւելի քան 420 հազար գիւղաբնակ շահառուների կենսամակարդակի բարելաւմանը` վերականգնելով ոռոգման մայր ջրանցքների վնասուած հատուածներ, նորոգման կարիք ունեցող մի շարք պոմպակայաններ, կառուցելով ոռոգման ինքնահոս համակարգէր եւ երրորդ կարգի ջրանցքներ, վերականգնելով Արարատեան հարթավայրի դրենաժային համակարգի որոշ հատուածներ: «հմհ-հայաստանէ ծրագրի շրջանակներում նաեւ վերապատրաստուել են շուրջ 45 հազար ֆերմերներ` ծանօթանալով գիւղատնտեսական առաջաւոր փորձին, տեխնիկական աջակցութիւն է տրամադրուել ջուր մատակարարող կառոյցներին եւ 8.5 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ` ֆերմերներին եւ ագրոբիզնեսով զբաղուող կազմակերպութիւններին: Ընդհանուր առմամբ «հազարամեակի մարտահրաւէր կ'որպորացիայիէ կողմից Հայաստանի ոռոգման եւ գիւղատնտեսութեան բնագաւառներում կատարուել է շուրջ 177 մլն ԱՄՆ դոլարի ներդրում:
  -   Տնտեսութիւն