2 ժամում 4 երկրաշարժ է տեղի ունեցել Կուրիլեան կղզիներում
17-09-2011 08:35:52 | | Հասարակութիւն
Կուրիլեան կղզիների շրջանում շաբաթ օրը 4 երկրաշարժ է գրանցուել, որից ամենաուժգինը 7,1 բալանոց էր, հաղորդում է «ռիայ Նովոստիե-ն:
Առաջին երկրաշարժը գրանցուել է սախալինեան ժամանակով 6:30-ին (Երեւանի ժամանակով`13:35-ին),` Հարաւային Կուրիլսկ քաղաքից 460 կմ հարաւ-արեւելք հեռաւորութեան վրայ: Յաջորդ երեքը եղել են 5, 8, 6 եւ 5,9 մագնիտուդներով եւ գրանցուել են համապատասխանաբար սախալինեան ժամանակով 07:10-ին, 08:09-ին եւ 08:38-ին:
Երկրաշարժերի էպիկենտրոնը գտնուել է Խաղաղ օւկիանոսում:
Սախալինի շրջանում երկրաշարժեր չեն զգացուել: Ափամերձ տարածքներում ցունամիի սպառնալիք չկայ: