Հարաւային Թաիլանդում պայթիւնի հետեւանքով երեք մարդ է զոհուել


Հարաւային Թաիլանդում պայթիւնի հետեւանքով երեք մարդ է զոհուել

  • 17-09-2011 12:24:17   |   |  Հասարակութիւն
Երեք մարդ է զոհուել եւ առնուազն 60-ը վիրաւորուել հարաւային Թաիլանդի եւ Մալայզիայի սահմանային շրջանում երեք ռումբերի պայթիւնի հետեւանքով: Ինչպէս յայտնում է BBC գործակալութիւնը, պայթիւնները տեղի են ունեցել ուրբաթ երեկոյեան` մեքենայում եւ մոտոցիկլերի մէջ: Նշենք, որ Թաիլանդի հարաւային նահանգներում, որտեղ բնակչութեան մեծամասնութիւնը մահմեդականներ են, բռնութիւնները չեն դադարում 2004թ.-ից: Անցած վեց տարիների ընթացքում տեղի բնակչութիւնից մօտ 4 հազար մարդ այսպիսի պատահարների զոհ է դարձել:
  -   Հասարակութիւն