«էրեբունի – Երեւանէ – 2793


«էրեբունի – Երեւանէ – 2793

  • 17-09-2011 12:53:20   |   |  Մշակոյթ

Հայաստանի Հանրապետութեան անկախութեան օրը` սեպտեմբերի 21–ին, «էրեբունի – Երեւանէ տօնակատարութիւնների շրջանակում, Երեւանի քաղաքապետարանը մայրաքաղաքի բնակիչներին եւ հիւրերին հրաւիրում է մասնակցելու Երեւանի օրուան նուիրուած տօնական միջոցառումներին. Ժամը 9:30–ին Ֆրանսիայի հրապարակից երկու ուղղութիւններով կը մեկնարկի փողային նուագախմբերի տօնական երթը: Ժամը 13:00–ից մինչեւ ուշ գիշեր Ազատութեան հրապարակում հանրապետութեան լաւագոյն երգիչ–երգչուհիների, երգի եւ պարային համոյթների, այդ թւում նաեւ մանկական, լաւագոյն դիջեյների մասնակցութեամբ տեղի կ'ունենայ տօնական մեծ համերգ. Արտօ Թունջբոյաջեան, Էմ Փի Ռեյ, Դորիանս, Ռէինկարնացիայ, դիջեյ Դելլ եւ շատ ուրիշներ. Ժամը 13:00–ից 22:00–ը Հիւսիսային պողոտան կը վերածուի Վարպետաց քաղաքի` ամենատարբեր ցուցադրութիւններով, թափառաշրջիկ երաժիշտներով ու ձեռնածուներով, մինի ներկայացումներով: Ժամը 13:00–ից 20:00–ը Մաշտոցի պողոտայում` Մալիբու սրճարանի հարեւանութեամբ, իսկ ժամը 18:00–ից 23:00–ը Սասունցի Դաւթի արձանի հարեւանութեամբ` մայրաքաղաքի բնակիչներն ու հիւրերը հանրապետութեան լաւագոյն կատարողների մատուցմամբ հնարաւորութիւն ունեն ունկնդրել ազգագրական ու ժողովրդական երգեր: Նախորդ դարասկզբի Երեւանում յայտնուելու ցանկութիւն ունեցողները ժամը 13:00–ից 20:00–ը կարող են այցելել Աբովեան փողոցի Մոսկուա կինոթատրոնից մինչեւ Հանրապետութեան հրապարակ ընկած հատուած: Ժամը 13:00–ից 22:00–ը Անգլիական այգում հնարաւորութիւն ունէք ունկնդրել ինքնուս երաժիշտների կատարումները, ինչպէս նաեւ մասնակցել «առողջ երեւանցիէ ակցիային: Վինտսերֆինգի սիրահարներին էլ Ժամը 17:00–ից հրաւիրում ենք Կարապի լիճ` ներկայ գտնուելու մարզաձեւի ցուցադրական ելոյթներին: Ջազի սիրահարները ժամը 16£00–ից Մոսկովեան պուրակում երիտասարդ ջազբենդերի կատարմամբ կարող են ունկնդրել սիրուած երաժշտութիւն£ Իսկ դասական երաժշտութեան սիրահարներին Երեւանի քաղաքապետարանը Ժամը 16:00–ից հրաւիրում է Կոմիտասի արձանին յարակից պուրակ: Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների հրապարակներում,այգիներում ու պուրակներում կը թեւածի տօնական երգն ու երաշժտութիւնը , կը կազմակերպուեն մշակութային ու մարզական միջոցառումներ£ Իսկ ժամը 22:30 –ին մայրաքաղաքի երկինքը կը լուսաւորի տօնական շքեղ հրավառութիւնը:
  -   Մշակոյթ