Արծուիկ Մինասեան. «միջազգային փռշտոցը Հայատանում գրիպ կ'առաջացնիէ


Արծուիկ Մինասեան. «միջազգային փռշտոցը Հայատանում գրիպ կ'առաջացնիէ

  • 17-09-2011 15:26:57   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Հայաստանում առկայ տնտեսական ճգնաժամը չի յաղթահարուի, եթէ նոյնիսկ առաջընթաց գրանցուի. քաղաքիցները չեն կարողանայ յաղթահարել իրենց սոցիալական խնդիրները, եւ ներկայիս միգրացիան կը շարունակուի: Այսպիսի տեսակէտ յայտնեց ՀՀ ԱԺ «հյդէ խմբակցութեան անդամ Արծուիկ Մինասեանը սեպտեմբերի 17-ասուլիսում, յաւելելով, որ միայն վերջին եօթ ամսուայ ընթացքում դադարեցուել է 300 տնտեսվարող սուբյեկտի գործունէութիւնը: «կառավարութիւնն անընդհատ թմբկահարում է, որ ծրագրէր են ձեռնարկւում ներկայ իրավիճակից դուրս գալու համար, սակայն գումարները, որոնք արտաքին պարտքի տեսքով վերցնում են, օգտագործւում են միայն որոշ սուբէյկտներին հարստացնելու համար, իսկ հասարակ քաղաքացին դրանից ոչ մի օգուտ չի ստանումէ,- նշեց Ա.Մինասեանը: Նրա խօսքերով, հյդ-ն անընդհատ տնտեսական առաջարկներով դիմել է կառավարութեանը, սակայն դրանք անտեսուել են, ինչի հետեւանքով անընդմէջ տնտեսական անկում է գրանցւում: «այդ պատճառով էլ մենք ցանկանում ենք օր առաջ ազատուել ներկայիս կառավարութիւնիցէ,- յայտարարեց դաշնակցական պատգամաւորը: Նա յոյս յայտնեց, որ տնտեսական ճգնաժամի երկրորդ հոսանքը չի լինի, որը անմիջականօրէն կ'անդրադառնայ Հայաստանի տնտեսութեան վրայ: «միջազգային փռշտոցը Հայատանում գրիպ կ'առաջացնիէ,- նշեց Ա.Մինասեանը:
  -   Տնտեսութիւն