Լղհ-ում սեպտեմբերի 18-ին անցկացուեցին ՏԻՄ ընտրութիւններ


Լղհ-ում սեպտեմբերի 18-ին անցկացուեցին ՏԻՄ ընտրութիւններ

  • 19-09-2011 12:05:52   |   |  Քաղաքական
Սեպտեմբերի 18-ին Լղհ-ի ամբողջ տարածքում, այդ թւում նաեւ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում, կայացան ՏԻՄ ընտրութիւններ: Ինչպէս տեղեկացնում է «նոյեան Տապանե-ի թղթակիցը, Քաշաթաղի շրջանի մի քանի գիւղական համայնքներում ընտրութիւններն անցկացուել են շատ կազմակերպուած: Արծուաշենում տեղակայուած ընտրատեղամասում անցկացւում էին աւագանու անդամների ընտրութիւններ: Տեղամասի ընտրական յանձնաժողովի նախագահ Վարդիթեր Կ'իրակոսեանի «նտե-ի թղթակցին նա տեղեկացրեց, որ ընտրութիւններն անցան օրէնքի տառին համապատասխան, եւ արձանագրուել է ընտրողների բաւականին ակտիւ մասնակցութիւն` գիւղի 112 ընտրողներից ընտրութիւններին մասնակցել են 72-ը: Ընտրութիւնների նախնական արդիւնքների համաձայն, աւագանու բոլոր անդամներն էլ վերընտրուել են: Նոյն շրջանի Տիգրանաւան գիւղում ընտրում էին ոչ միայն աւագանիներին, այլ նաեւ գիւղապետին: Գիւղապետի թեկնածուները երկուսն էին, որոնցից մէկը` նախկին գիւղապետ Արամայիս Խաչատրեանը նշեց, որ ընտրութիւնները անցնում են հանգիստ մթնոլորտում, եւ վերընտրուելու դէպքում ինքը պատրաստւում է անցկացնել նոր բարեփոխումներ: Սակայն նախնական տուեալներով, Տիգրանակերտի գիւղապետ է ընտրուել միւս թեկնածուն` Ռաֆիկ Աւագեանը: Իսկ գիւղի վեց ագագանիները վերըտրուել են: Տիգրանաւան ընտրատեղամասի յանձնաժողովի նախագահ Էլեայ Միրզոյեանի վկայութեամբ, ընտրութիւնները անցել են հանգիստ` առանց լարուածութեան: Ըստ նրա, գիւղի 105 ընտրողներից ընտրութիւններին մասնակցել են գրեթէ բոլորը` բացառութեամբ 11-ի, ովքեռ կամ բացակայում էին գիւղից, կամ փաստաթղթերի հետ խնդիրներ էին ունեցել: Բերձորում առաջադրուած էին քաղաքապետի երկու թեկնածուներ: Լաչինի տարածքային ընտրական յանձնաժողովի նախագահ արթուր Մնացականեանի յայտնած նախնական տուեալներով, առաւել շատ ձայն է հաւաքել արթուր Սահակեանը:
  -   Քաղաքական