Տիգրան Սարգսեան. «անկախութիւնը հասունութեան դրսեւորում էէ


Տիգրան Սարգսեան. «անկախութիւնը հասունութեան դրսեւորում էէ

  • 19-09-2011 16:08:38   | Հայաստան  |  Քաղաքական
 Հայաստանի անկախութեան 20-րդ տարեդարձի կապակացութեամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը սեպտեմբերի 18-ին կառավարութեան նիստերի մեծ դահլիճում հրաւիրել էր ընդունելութիւն, որին մասնակցել են պետական կառավարման մարմինների, գիտութեան, մշակոյթի, սպորտի բնագաւառի, զանգուածային լրատուութեան միջոցների ներկայացուցիչներ: հհ անկախութեան 20-ամեակի առթիւ եւ աշխատանքային գործունէութեան ընթացքում նշանակալի աւանդի համար նշուած ոլորտների մի խումբ անձինք Տիգրան Սարգսեանի հրամանագրերով պարգեւատրուել են վարչապետի յուշամեդալներով եւ շնորհակալագրերով: Միջոցառման շրջանակում բացուել է լուսանկարիչ Ռուբեն Մանգասարեանի` Հայաստանի անկախութեան պատմութիւնը ներկայացնող լուսանկարների ցուցահանդէսը: Շնորհաւորելով ներկաներին ՀՀ անկախութեան 20-ամեայ յոբելեանի կապակցութեամբ, Տիգրան Սարգսեանը նշել է. «խորհրդանշական է, որ հէնց այս վայրում` մեր կողքի դահլիճում, 20 տարի առաջ բարձրաձայնուեց եւ ընդունուեց Հայաստանի Հանրապետութեան անկախութիւնը: Անկախութիւնը նախ եւ առաջ ընտրութիւն է: Ընտրութիւն, որը մարդ արարածի հնարաւորութիւնն է, իսկ մեր պարագայում 20 տարի առաջ դա մեր ազգի, քաղաքացիների գիտակցուած ընտրութիւնն էր, որը հնարաւոր դարձաւ հանրաքուէի արդիւնքում, եւ մենք ընտրեցինք անկախութիւնը: «այոէ ասացինք անկախութեանը եւ հռչակեցինք Հայաստանի Հանրապետութիւն: Հանրային պետութիւն, ուր ամէն քաղաքացի պատասխանատու է իր երկրի համար: Պատասխանատուութիւնը, Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների, եւ աշխարհասփիւռ հայութեան համար փորձութեան ենթարկուեց անմիջապէս: Փորձութիւնը ծանր էր եւ առաջին հայեացքից ուժերից վեր մի երկրի համար, որ դեռ չէր ապաքինուել 1988 թուականի աղէտալի երկրաշարժից: Հրաշալի Ֆոտոլուսանկարիչ Ռուբեն Մանգասարեանի այս լուսանկարներում մենք տեսնում ենք այդ փորձութեան վաւերագրութիւնը: Այն ուղին, որ թրծեց մեր նորանկախ պետութեան կամքը, ուժը եւ հաւատը: Մեր անկախութիւնը սկսուեց պարտադրուած պատերազմով, որից մենք յաղթանակած դուրս եկանք: Անկախութիւնը հասունութեան դրսեւորում է, երբ մենք ինքնուրոյն ենք կարգաւորում մեր կեանքը: Ինքնուրոյն ենք կազմակերպում մեր ներկան եւ ծրագրում ենք մեր ապագան: Այսօր մենք պարտաւոր ենք յաղթանակել նաեւ խաղաղ պայմաններում: Իսկ այդ յաղթանակները մեզ կտրուեն միայն Հանրապետութեան ամէն քաղաքացու կողմից սեփական դերը կարեւորելու եւ գործին պատասխանատուութեամբ վերաբերուելու պարագայում: Այսօր Հայաստանում մեծանում է անկախութեան սերունդը: Պատանիներ, երիտասարդներ, որոնք ծնուել են Անկախ Հայաստանում: Մենք պարտաւոր ենք անել հնարաւորը այս սերնդի համար: Ձեզանից իւրաքանչիւրը օրինակ է երիտասարդների համար: Ձեր գործով, ձեր քաղաքացիական կեցուացքով, ձեր մասնագիտական որակներով դուք էք, որ պէտք է ուղղորդէք անկախութեան սերնդին: Եւս մէկ անգամ ցանկանում եմ շնորհաւորել բոլորիդ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-րդ տօնի առիթով: Մաղթում եմ բոլորիդ քաջ առողջութիւն եւ երկար տարիների կեանք: Այս Քսան տարին մենք անցել ենք միասին: Այս քսան տարին փորձութիւն էր, որ մենք յաղթահարեցինք եւ մտանք հասունութեան փուլ այն համոզմունքով եւ տեսլականով, որ ապագան մերն է լինելուէ:
  -   Քաղաքական