Ժողովրդավարութիւնը Միաւորուած ազգերի կազմակերպութեան առանցքային արժէքն է


Ժողովրդավարութիւնը Միաւորուած ազգերի կազմակերպութեան առանցքային արժէքն է

  • 20-09-2011 12:49:21   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն
Խաղաղութեան միջազգային օրուայ կապակցութեամբ Մակ-ի Գլխաւոր քարտուղարը հանդէս է եկել ուղերձով, որում ասուած է. «ամեն տարի Խաղաղութեան միջազգային օրուայ կապակցութեամբ ամբողջ աշխարհում մարդիկ պարտաւորւում են ոչ բռնութեան ... եւ բոլոր ժողովուրդների ու ազգերի միջեւ ներդաշնակութեան հաստատմանը: Խաղաղութիւնը մեր առաքելութիւնն է, մեր ամենօրեայ որոնումը: Այս տարուայ թեման կենտրոնանում է խաղաղութեան եւ ժողովրդավարութեան այժմէական խնդրին: Ժողովրդավարութիւնը Միաւորուած ազգերի կազմակերպութեան առանցքային արժէքն է: Այն կարեւոր նշանակութիւն ունի մարդու իրաւունքների համար: Այն ուղիներ է տրամադրում տարբերութիւնները վերացնելու համար: Այն յոյս է տալիս մեկուսացուածին, իսկ ժողովրդին` իշխանութիւն: Սակայն ժողովրդավարութիւնն ինքնըստինքեան չի առաջանում. նրան պէտք է գուրգուրել եւ պաշտպանել: Անհրաժեշտ է, որ աշխարհը լսի քո ձայնը… Հասարակական արդարութեան եւ մամուլի ազատութեան վերաբերեալ… Մաքուր միջավայրի եւ կանանց առաջխաղացման վերաբերեալ... Օրէնքի գերակայութեան եւ սեփական ապագայի նկատմամբ իւրաքանչիւրի իրաւունքի վերաբերեալ… Այս տարի երիտասարդները յանուն ազատութեան եղել են սահմանագծում: Ես ողջունում են ակտիւիստներին եւ հասարակ մարդկանց աւելի լաւ ապագայ կառուցելու իրենց քաջութեան եւ վճռականութեան համար: Մենք Միաւորուած ազգերի կազմակերպութեան շրջանակներում աշխատելու ենք ընդհանուր նպատակի համար, որպէսզի իրականացնենք մեր ընդհանոյ ր ձգտումը արժանապատուութեան, անվտանգութեան եւ բոլորին հնարաւորութեան ընձեռման համար: Այսօր բոլոր այն մարդկանց օրն է, ովքեր ձգտում են խաղաղութեան: Մենք ձեզ հետ ենքէ:
  -   Մամլո հաղորդագրություն