Ադրբեջանցի մրցանակակիր լրագրողի տունը յարձակման է ենթարկուել


Ադրբեջանցի մրցանակակիր լրագրողի տունը յարձակման է ենթարկուել

  • 20-09-2011 15:34:27   |   |  Յօդուածներ
Ադրբեջանցի մրցանակակիր լրագրող, IWPR-ի թղթակից Իդրակ Աբբասովի տունը ենթարկուել է զինուած յարձակման, ինչը, նրա կարծիքով, կապուած է լրատուամիջոցներում իր աշխատանքի հետ: Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուի շրջակայքում գտնուող Սուլուտեպէ գիւղում գտնուող Աբբասովի տան վրայ կատարուած յարձակման հետեւանքով տուժել են նրա հարազատները` հայրը, մայրը եւ եղբայրներից մէկը, որոնք հիւանդանոց են տեղափոխուել: IWPR-ի հետ համագործակցելուց բացի, Աբբասովը Լրագրողների ազատութեան եւ անվտանգութեան ինստիտուտի հիմնադիր անդամներից մէկն է եւ տեղական «Zerkaloէ թերթի թղթակիցը: Լրագրողը IWPR-ին պատմում է, թէ ինչ պատահեց, երբ հրազէններով զինուած տղամարդիկ յայտնուեցին իր տանը. «սեւ համազգեստով մի խումբ մարդիկ ներխուժեցին բակ ու սկսեցին ծեծել ծնողներիս եւ ընտանիքի մէկ այլ անդամին: Միաժամանակ, բուլդոզերով սկսեցին քանդել պատըէ, - ասում է Աբբասովը: Լրագրողի հայրը` Թելմանը, շաքարախտով է տառապում եւ ներկայում գտնւում է Բաքուի կլինիկական հիւանդանոցում, իսկ մայրը` Նայիման եւ Ադալաթ անունով եղբայրը` գլխի վնասուածքներով յայտնուել են Բաքուի կենտրոնական հիւանդանոցի ինտենսիւ թերապիայի բաժանմունքում: Աբբասովի երկու միւս եղբայրները` Վագիֆը եւ Ռամանը, բժշկի դէմ յարձակում գործելու մէջ են մեղադրւում, չնայած միջադէպը պատկերող տեսագրութիւնում երեւում է, թէ ինչպէս է հիւանդանոցի անվտանգութեան աշխատակիցը յարձակւում նրանց վրայ: Լրագրողի երկու եղբայրների մասնակցութեամբ միջադէպը տեղի է ունեցել Բաքուի կենտրոնական հիւանդանոցում: «բժիշկներն անուշադիր էին տուժածների նկատմամբ, այդ պատճառով երկու եղբայրներս տեսարան էին սարքել, որից յետոյ ենթարկուել էին հիւանդանոցի անվտանգութեան աշխատակիցների ճնշմանը: Նրանք ձերբակալել էին եղբայրներիս` յանձնելով ոստիկանութեանը: Եղբայրներիս տարել են ոստիկանութեան բաժանմունքէ, - պատմում է Աբբասովը: Բաքուի կենտրոնական հիւանդանոցի պաշտօնեաները հրաժարուեցին մեկնաբանել Աբբասովի յայտարարութիւնները`պատճառաբանելով, որ հիւանդանոցի գլխաւոր բժիշկը մեկնել էր առողջապահութեան նախարարութիւնում կայանալիք հանդիպման, եւ իրենք չէին կարող որեւէ մեկնաբանութիւն տալ առանց նրա թոյլտուութեան: Լրագրողի խօսքերով` նրա ընտանեկան տան վրայ յարձակում էր կատարուել առանց որեւէ նախազգուշացման: Յարձակուողները պարզապէս յայտարարել էին, որ Աբբասովների տունը գտնւում է «SOCARէ պետական նաւթային ընկերութեան տարածքում, եւ որ այն պէտք է քանդուի: «նոյնիսկ եթէ դա է պատճառը, ապա ինչպէ՞ս է այս տունը կանգուն մնացել այդ տարածքում վերջին 25 տարիների ընթացքում: Այո, մենք տանը վերաբերող համապատասխան փաստաթղթեր չունենք, բայց մեզ կարող էին գոնէ նախազգուշացնելէ, - դժգոհում է նա` յաւելելով, որ իրենց հարեւանների տները գտնւում են նոյն տարածքում, սակայն նրանք նման այցելուներ չեն ունեցել: Աբբասովի խօսքերով` այս միջադէպով հալածանքները չաւարտուեցին. սեպտեմբերի 10-ին նրա մեքենային սկսեցին հետեւել, իսկ 3 օր անց լրագրողին կանչեցին ոստիկանութեան այն բաժանմունք, որտեղ գտնւում էին վերջինիս երկու եղբայրները` Վագիֆը եւ Ռամանը: Ոստիկանութեան բաժանմունքում պնդում են, որ հիւանդանոցի անվտանգութեան աշխատակիցները ցանկանում են մեղադրանք ներկայացնել լրագրողի երկու եղբայրների դէմ: Այս ամէնից յետոյ IWPR-ը կապ հաստատեց կենտրոնական հիւանդանոցի հետ, որի մամլոյ խօսնակը յայտարարեց, թէ հիւանդանոցի կողմից բողոք չի ներկայացուել, եւ տեղեկութիւն չունի, թէ ում կողմից է այն ներկայացուել: Հիւանդանոցի անվտանգութեան աշխատակիցներից մէկը, ով հրաժարուեց ներկայանալ, միայն ասաց, որ «եղբայրները մեծ աղմուկ էին բարձրացրել` փորձելով կոտրել դուռը, եւ մենք կարգուկանոն հաստատեցինք: Հիւանդանոցում այլ հիւանդներ էլ կանէ: Ոստիկանութեան բաժանմունքում մի փաստաթուղթ կար, որը, ենթադրաբար, անվտանգութեան աշխատակիցների դէմ յարձակումը հաստատող մի բժշկի յայտարարութիւն էր պարունակում: Փաստաթղթում նշուած բժշկի հետ IWPR-ին չյաջողուեց կապուել: Սակայն լրագրողին յաջողուել է դիտել միջադէպը պատկերող տեսագրութիւնը, որտեղ յստակ երեւում է` իրականում Աբբասով եղբայրները չեն սկսել յարձակումը, այլ պարզապէս դրա թիրախ են դարձել: Աբբասովի տան վրայ կատարուած յարձակման ակունքները կապուած են նաւթային արդիւնաբերութեան ոլորտում գոյութիւն ունեցող տարածքային պահանջների հետ: «Turanէ լրատուական գործակալութեան տնօրէն, նաւթային արդիւնաբերութեան հարցերով փորձագէտ Մեհման Ալիեւի խօսքերով` Աբբասովի հայրենի գիւղը գտնւում է Բինեգեդի շրջանում, որտեղ տեղակայուած են «SOCARէ ընկերութեան եւ «Global Energy Azerbaijanէ Սպը-ի միջեւ գործող արտադրանքի բաժանման պայմանագրի առարկայ հանդիսացող ափամերձ նաւթային պաշարները: Բինեգեդիում արտադրանքի ծաւալների աւելացման` «SOCARե-ի կողմից նախատեսուած վերջնաժամկէտը լրացել է օգոստոսին: «Global Energy Azerbaijanէ ընկերութեան ներկայացուցիչների խօսքերով` այս ոլորտը լիարժէք հզօրութեամբ չի գործել ապօրինի կերպով կառուցուած տների պատճառով: Ընկերութեան Բաքուի գրասենեակը հրաժարուեց մեկնաբանել կատարուածը, սակայն «SOCARե-ի մամլոյ խօսնակ Նիզամեդդին Գուլիեւը նշեց, որ Բինեգեդիի շրջանի հողատարածքները ընկերութիւններին են տրամադրուել խորհրդարանի ընդունած օրէնքի համաձայն, եւ այստեղ կառուցուած բոլոր տները ենթակայ են քանդման: «SOCARէ ընկերութիւնը բնակարանատէրերի հետ տարածքային վէճերի հետ կապուած աւելի քան 2 000 դատական գործ է շահել Ադրբեջանի ողջ տարածքում, եւս 2 000 նման գործեր դեռեւս դատարանի վարոյթում են գտնւում: Նաւթային ընկերութիւնների տարածքները զաւթած բնակարանատէրերի չնչին մասն է միայն կարողացել շահել դատական գործերը: Այդուհանդերձ, Աբբասովների ընտանեկան տան վերաբերեալ որեւէ դատական որոշում չի կայացուել: «չեմ հասկանում` ինչու են մեր տունը քանդում: Հարեւանութեամբ գտնուող միւս բոլոր տները նոյն [իրաւական] կարգավիճակում են: Միակ բացատրութիւնը, ըստ իս, հետեւեալն է` ինձ վրայ ճնշում են գործադրում իմ մասնագիտական գործունէութեան պատճառովէ, - եզրակացնում է Իդրակ Աբբասովը: Սեյմուր Քազիմով, Ադրբեջանի լրատուամիջոցների կենտրոնի ծրագրային պատասխանատու Յօդուածն արտատվպում է Պատերազմի եւ խաղաղութեան լուսաբանման ինստիտուտի «կովկասեան լրատուէ պարբերականից
  -   Յօդուածներ