Անկախութեան տօնի առթիւ Մանկավարժական համալսարանի ղեկավարութիւնը մէկ աշխատավարձի չափով պարգեւատրել է բոլոր աշխատակիցներին


Անկախութեան տօնի առթիւ Մանկավարժական համալսարանի ղեկավարութիւնը մէկ աշխատավարձի չափով պարգեւատրել է բոլոր աշխատակիցներին

  • 20-09-2011 16:13:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Անկախութեան 20 ամեակի կապակցութեամբ Խ.Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարանը բազմաբնոյթ միջոցառումներ է իրականացրել` տօնական համերգներ, գիտաժողովներ, հանդիպումներ հեղինակաւոր գիտնականների հետ եւ այլ: Յոբելեանի կապակցութեամբ Մանկավարժական համալսարանի ղեկավարութիւնը անակնկալ էր պատրաստել իր աշխատակիցների համար. մէկ աշխատավարձի չափով պարգեւատրել է համալսարանի բոլոր աշխատակիցներին` թուով 1600 հոգու: Յիշեցնենք, որ այս տարի 40 տոկոսով բարձրացել է Հպմհ-ի պրոֆէսորադասախօսական կազմի, ինչպէս նաեւ միւս աշխատակիցների աշխատավարձը:
  -   Մամլո հաղորդագրություն