Սերժ Սարգսեան.«հայաստանը որդեգրել է եւրոպական ընտանիքի արժեհամակարգի վրայ հիմնուած պետականաշինութեան ուղինէ


Սերժ Սարգսեան.«հայաստանը որդեգրել է եւրոպական ընտանիքի արժեհամակարգի վրայ հիմնուած պետականաշինութեան ուղինէ

  • 20-09-2011 17:03:46   |   |  Քաղաքական

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանը սեպտեմբերի 20-ին ընդունել է Եւրոպական խորհրդարանի փոխնախագահ Լիբոր Ռուչէկի գլխաւորած պատուիրակութեանը: նախագահը ողջունել է ՀՀ անկախութեան 20-ամեակի տօնակատարութիւնների առիթով ԵԽ պատուիրակութեան այցը Հայաստան: «այս քսան տարիների ընթացքում Հայաստանի պետականութեան ամրապնդմանը զուգահեռ զարգացել են նաեւ մեր յարաբերութիւնները եւրոպական կառոյցների հետ: Վերջին տարիներին Հայաստանի եւրաինտէգրման գործընթացը կրել է շատ աւելի հաստատուն բնոյթէ,-ասել է Սերժ Սարգսեանը: Նախագահի խօսքով, Հայաստանը որդեգրել է եւրոպական ընտանիքի արժեհամակարգի վրայ հիմնուած պետականաշինութեան ուղին, եւ այդ առումով սերտ համագործակցութիւնը Եւրախորհրդարանի հետ մեծ նշանակութիւն ունի Հայաստանի եւրաինտէգրման ճանապարհին: Հանրապետութեան ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի համար Եւրամիութիւնը ոչ միայն կարեւոր գործընկեր է արտաքին քաղաքականութեան եւ առեւտրատնտեսական բնագաւառներում, այլ նաեւ` ներքին բարեփոխումների իրականացմանն ուղղուած համագործակցութեան շրջանակներում: հանրապետութեան ղեկավարի խօսքով, Հայաստանը հաստատակամ է բարեփոխումների ճանապարհը շարունակել Եմ-ի աջակցութեամբ, փորձի կիրառմամբ եւ խորհուրդներով: հանդիպմանը երկուստէք կարեւորուել է Արեւելեան գործընկերութեան շրջանակներում համագործակցութիւնը` ուղղուած տարածաշրջանի զարգացմանը, համագործակցութեան խթանմանն ու բարեկեցութեանը: լիբոր Ռուչէկը շնորհաւորել է Նախագահին ՀՀ անկախութեան 20-ամեակի առթիւ եւ նշել, որ անցած քսան տարիների ընթացքում Հայաստանի առաջընթացը նկատելի է: Նա յաւելել է, որ այդ գործընթացը տեւական է, եւ կարճ ժամանակահատուածում հնարաւոր չէ լուծել բոլոր խնդիրները, ունենալ զարգացած ժողովրդավարութիւն եւ բարեկեցութիւն: Նա կարեւորել է իրականացուող բարեփոխումներն ու վստահեցրել, որ եւրաինտէգրման ճանապարահին Հայաստանն այսուհետ էլ կը ստանայ անհրաժեշտ աջակցութիւն:Այս մասին «նտէ ին յայտնեցին ՀՀ նախագահի մամլոյ գրասենեակից:
  -   Քաղաքական