Դիջիթէք տեխնոլոգիական ցուցահանդէսին կը մասնակցեն Հայաստանեան առաջատար կրթական հաստատութիւնները


Դիջիթէք տեխնոլոգիական ցուցահանդէսին կը մասնակցեն Հայաստանեան առաջատար կրթական հաստատութիւնները

  • 20-09-2011 19:22:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
7-րդ ամենամեայ միջազգային տեխնոլոգիական Դիջիթէք ցուցահանդէսին կը մասնակցեն նաեւ հայաստանեան առաջատար կրթական հաստատութիւնները: Ոլորտին առնչուող կրթական ծրագրերը ցուցահանդէսում կներկայացնէն Հայաստանի պետական ճարտարագիտական (պոլիտեխնիկ), Հայ-ռուսական /Սլաւոնական/, Հայաստանի Ամերիկեան եւ Եւրասիայ միջազգային համալսարանները, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը, Միջազգային կրթութեան ամերիկեան խորհուրդները, Ֆինանսաբանկային քոլեջը եւ այլ կրթական հաստատութիւններ: Դիջիթէք ցուցահանդէսն ունի քարոզչական նպատակ, մարդկանց ցոյց տալու, որ ապագան տեխնոլոգիական զարգացման մէջ է: Միջոցառման ընթացքում յատուկ ուշադրութիւն է դարձուելու երիտասարդներին` փորձելու ապահովել նրանց ներգրաւուածութիւնը կրթական տարբեր ծրագրերին: Այդ իսկ նպատակով կրթական հաստատութիւնները ցուցահանդէսին ներկայանալու էն իրենց բոլոր ծրագրերով եւ նախաձեռնութիւններով: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (պոլիտեխնիկ) պրոռեկտոր Ռ. Աղգաշեանի տեղեկացմամբ, Պոլիտեխնիկն այս տարի ցուցահանդէսում հանդէս կը գայ առանձին տաղաւարով` ներկայացնելով սեփական կրթական ծրագրերը, ինչպէս նաեւ համալսարանը «Նեյշընլ Ինսթրումենթս», «Մայքրոսոֆթ» եւ «Սինոփսիս» ընկերութիւնների տաղաւարներում ունենալու է յատուկ բաժին, որտեղ կը ներկայացուի բուհի եւ տուեալ ընկերութեան համագործակցութեան արդիւնքը: Ցուցահանդէսի ընթացքում կազմակերպուելու է նաեւ տեխնոլոգիական ոլորտի աշխատանքի տօնավաճառ, որի շրջանակներում շուրջ 50 ընկերութիւններ կներկայացնէն իրենց թափուր աշխատատեղերը: Երիտասարդները հնարաւորութիւն կ'ունենան տեղում ծանօթանալ գործատուի հետ, գտնել իրենց որակաւորմանը համապատասխան մասնագիտական աշխատանք, ընդգրկուել տարբեր գործատուների տուեալների բազայում` առաջիկայում աշխատանքի առաջարկ ստանալու ակնկալիքով: Միջոցառումը կ'անցնի հհ վարչապետի բարձր հովանու ներքոյ եւ «Վիւասել-ՄՏՍ» ընկերութեան պլատինէ հովանաւորութեամբ: Կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների Միութիւնը: Դիջիթէք ցուցահանդէսի ինֆորմացիոն հովանաւորներն էն` Arka լրատուական գործակալութիւնը, Pcnews.am, lragir.am, panorama.am, panarmenian.net, youth.am, ireport.am, banker.am լրատուական կայքերը, «Առաւօտ», «Իրատէս դէ ֆակտո», «Հայոց Աշխարհ», «Ազգ», «168 ժամ», «Դելովոյ Էքսպրես», «Ռեսպուբլիկայ Արմէնիա», «Ինֆո-Մարկետ» թերթերը, «Նոյեան տապան» լրատուական գործակալութիւնը, «Կենտրոն», «Երկիր Մեդիա» հեռուստաընկերութիւնները: Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների Միութեան մասին Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների Միութիւնը հիմնադրուել է 2000թ` որպէս Հայաստանում գործող տեղեկատուական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկութիւնների բիզնէս ասոցիացիայ: Իտձմ-ն ստեղծուել է ոլորտի ձեռնարկութիւնների շահերի պաշտպանութեան, բիզնեսի խթանման նպատակով: ԻՏՁՄ անդամ ընկերութիւնների թիւն արագօրէն աճում է: 2011թ. մարտի 11-ի դրութեամբ նրանց թիւը հասել է 56-ի: Միութեան անդամները Հայաստանում գործող տեղական եւ միջազգային կազմակերպութիւններ էն, որոնք մասնաւորապէս ներգրաւուած էն ծրագրային ապահովման ստեղծման, ինտերնետ տեխնոլոգիաների եւ էլեկտրօնային առեւտրի, հետազօտման եւ զարգացման, կիսահաղորդիչների դիզայնի եւ այլ մասնագիտացումներում: Մի շարք անդամներ գրաւում էն առաջատար դիրքեր համաշխարհային շուկայում: Իր գործունէութեան շրջանակներում Իտձմ-ն կազմակերպում է մի շարք միջոցառումներ` ուղղուած ՏՀՏ ոլորտի համար բարենպաստ բիզնէս միջավայրի ստեղծմանը, այդ թւում` DigiTec Expo ամենամեայ ՏՀՏ/ԲՏ միջազգային ցուցահանդէսը, DigiTec բիզնէս ֆորումը, ՏՀՏ լիդէրների հանդիպում-ֆորումը, Հայաստանի ռոբոտների բաց առաջնութիւնը /ArmRobotics/, Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնութիւնը, «տեղեկատուական Տեխնոլոգիաները բիզնեսի համար» թեմատիկ հանդիպումների շարքը:
  -   Մամլո հաղորդագրություն