Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-րդ տարեդարձին նուիրուած ընդունելութիւն Ճապոնիայում


Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-րդ տարեդարձին նուիրուած ընդունելութիւն Ճապոնիայում

  • 22-09-2011 16:15:48   |   |  Մամլո հաղորդագրություն
 Սեպտեմբերի 21-ին Ճապոնիայում Հայաստանի դեսպանութիւնը կազմակերպել էր պաշտօնական ընդունելութիւն` նուիրուած Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-րդ տարեդարձին: միջոցառմանը, որը տեղի ունեցաւ Տոկիոյի «հոթել Օկուրաէ հիւրանոցում, մասնակցեցին Ճապոնիայի արտաքին գործերի փոխնախարար Կ'ազույուկի Համադան, Ճապոնիայի խորհրդարանի պատգամաւորներ Հիսաշի Տոկունագան եւ Իւրիկոյ Կ'ոիկեն, այլ բարձրաստիճան պաշտօնեաներ` ի դէմս Ճապոնիայի Ագն-ի, Միջազգային համագործակցութեան գործակալութեան (JICA), Ճապոնիայի արտաքին առեւտրի կազմակերպութեան (JETRO) ղեկավարութեան: Հայ ժողովրդին ուղղուած շնորհաւորանքներին միանալու նպատակով ընդունելութեանը ներկայ էին նաեւ դիւանագիտական ներկայացուցչութիւնների մի քանի տասնեակ ղեկավարներ, Ճապոնիա-հայաստան ընկերակցութեան, հայ-ճապոնական բարեկամութեան միութեան անդամներ, ինչպէս նաեւ երկրի ֆինանսատնտեսական, հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, համալսարանների ղեկավարներ, գործարարներ, արուեստագէտներ եւ լրագրողներ: հայաստանի Հանրապետութեան քսանամեայ յոբելեանի առիթով հիւրերին ողջոյնի խօսք յղելով` դեսպանութեան խորհրդատու Հրանտ Պօղոսեանն ընդգծեց, որ անկախութիւն հռչակելուց ի վեր Հայաստանի ժողովուրդը հաստատակամ է եղել իր նուաճումները պաշտպանելու, ժամանակակից եւ դինամիկ զարգացող տնտեսութիւն, ժողովրդավարական եւ սոցիալապէս ապահով հասարակութիւն կառուցելու գործին: Նա նշեց, որ այս դժուարին տարիներին Հայաստանը միայնակ չի եղել` մշտապէս վայելելով միջազգային հանրութեան, մասնաւորապէս` Ճապոնիայի ժողովրդի անշահախնդիր աջակցութիւնը, ինչը ծառայել է Հայաստանի ամրապնդմանը: իր շնորհաւորական ելոյթում Ճապոնիայի փոխարտգործնախարար Կ'ազույուկի Համադան ջերմօրէն շնորհաւորեց Հայաստանի ղեկավարութեանը, հայ ժողովրդին եւ աշխարհասփիւռ հայութեանը յոբելեանի կապակցութեամբ եւ նշեց, որ ինչպէս Ճապոնիայի կառավարութիւնը, այնպէս էլ Ճապոնիայի ժողովուրդը երբեւէ չեն մոռանայ վերջերս Ճապոնիայում պատահած բնական աղէտների ժամանակ Հայաստանի կառավարութեան, հայ ժողովրդի ցուցաբերած անկեղծ կարեկցանքն ու անշահախնդիր աջակցութիւնը: ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, ընդունելութեանը հնչեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործութիւններ, ժողովրդական երաժշտութիւն, իսկ սրահում կազմակերպուել էր լուսանկարների ցուցադրութիւն` «հայաստան. 20 ամեայ ուղիէ խորագրով:
  -   Մամլո հաղորդագրություն