Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-ամեայ տարեդարձին նուիրուած միջոցառում Աւստրիայում


Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-ամեայ տարեդարձին նուիրուած միջոցառում Աւստրիայում

  • 23-09-2011 11:48:42   |   |  Քաղաքական
Սեպտեմբերի 21-ին Վիեննայի «Ֆերշտել» պալատում (Palais Ferstel) տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-ամեայ տարեդարձին նուիրուած հանդիսաւոր միջոցառում, որին ներկայ էին Աւստրիայի պաշտօնատար անձինք, Վիեննայում հաւատարմագրուած դիւանագիտական ներկայացուցչութիւնների, ԵԱՀԿ-ում եւ Վիեննայում միջազգային կառոյցների ղեկավարներ, քաղաքական եւ մշակութային ոլորտի ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ հայ համայնքի բազմաթիւ անդամներ: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան եւ հետ կապի վարչութիւնից, բացման խօսքով հանդէս է եկել ՀՀ դեսպան Աշոտ Յովակիմեանը: Իր ելոյթում Հայաստանի դեսպանը ներկայացրել է Հայաստանի 20 տարիների ձեռքբերումներն ու յաջողութիւններն` միեւնոյն ժամանակ ընդգծելով, որ անկախութիւնը ձեռք է բերուել մաքառումների, մեծ դժուարութիւնների ու զոհողութիւնների գնով: Միջոցառումը ուղեկցուել է տօնական համերգով` աշխարհահռչակ հայ օպերային երգչուհի, սոպրանօ Յասմիկ Պապեանի, Աւստրիայի օպերային արուեստի լեգենդ, հանրայայտ սոպրանօ Սոնա Ղազարեանի, յայտնի դաշնակահարներ, միջազգային մրցոյթների դափնեկիրներ Աւօ Գույումջեանի եւ Նարէ Արղամանեանի, սաքսոֆոնահար Գերասիմ Սարգսեանի, ինչպէս նաեւ Վիեննայի պետական օպերայի բալետային խմբի մենապարուհի Կարինայ Սարկիսովայի մասնակցութեամբ:
  -   Քաղաքական