Մեասնիկեան պողոտայում իրականացուել են ծանր յանցագործութիւն կատարելու մէջ կասկածուող անձանց վնասազերծման օպերատիւ միջոցառումնէ


Մեասնիկեան պողոտայում իրականացուել են ծանր յանցագործութիւն կատարելու մէջ կասկածուող անձանց վնասազերծման օպերատիւ միջոցառումնէ

  • 23-09-2011 12:41:48   | Հայաստան  |  Հասարակութիւն

Սեպտեմբերի 23-ի վաղ առաւօտեան ծանր յանցագործութիւն կատարելու մէջ կասկածուող անձանց վնասազերծելու օպերատիւ միջոցառումներ են իրականացուել Երեւանի Մեասնիկեան պողոտայում, ինչի հետեւանքով խցանումներ են առաջացել: Ըստ ՀՀ Ոստիկանութեան հաղորդագրութեան, այս պահի դրութեամբ աւտոտրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնուած է: Համաձայն որոշ հրապարակումների, պատահարի վայրում` ճանապարհին, դիակ էր ընկած: ականատեսների վկայութեամբ, փախչելով ոստիկանների հետապնդումից` յանցագործներից մէկը փորձել է մեքենայով կտրուկ շրջադարձ կատարել եւ շրջուել է: Միւսին բերման են ենթարկել: Մանրամասները ճշտւում են: Ըստ նոյն աղբիւրի, վնասազերծուած յանցագործներն այն հանցախմբի անդամներն են, որոնք վերջին շրջանում աւազակային յարձակումներ էին իրականացնում Երեւանի տարբեր շրջաններում:
  -   Հասարակութիւն