Ջավախահայութիւնը դիմում է սփիւռքին` ի պաշտպանութիւն Վահագն Չախալեանի եւ ջավախահայութեան իրաւունքների գործողութիւններ ձեռնարկելու կոչով


Ջավախահայութիւնը դիմում է սփիւռքին` ի պաշտպանութիւն Վահագն Չախալեանի եւ ջավախահայութեան իրաւունքների գործողութիւններ ձեռնարկելու կոչով

  • 23-09-2011 16:22:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«երկիրէ միութեանն առձեռն փոխանցուել ի պաշտպանութիւն Վահագն Չախալեանի եւ ջավախահայութեան իրաւունքների հանրագիր (կից ստորագրութիւններով)` ուղղուած 2011թ. սեպտեմբերի 19-21-ին Երեւանում կայացած սփիւռքահայ կազմակերպութիւնների համաժողովի մասնակիցներին: Հանրագիրը կազմուել է Ջավախքում, այն ստորագրել է Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ասպինձայի, Բորժոմի եւ Ծալկայի շրջաններում բնակուող աւելի քան 1400 մարդ: Հանրագիրը կից ստորագրութիւններով մօտակայ ժամանակում փոխանցուելու է ՀՀ Սփիւռքի նախարարութեանը: Ստորեւ ներկայացնում ենք հանրագրի տեքստն ամբողջութեամբ. «հանրագիր ի պաշտպանութիւն ջավախքահայ ազգային, հասարակական, քաղաքական գործիչ, քաղբանտարկեալ Վահագն Չախալեանի 2011թ. սեպտեմբերի 19-20-ը Երեւանում անցկացուող սփիւռքահայերի համաժողովի մասնակիցներին Պատճէնը` ՀՀ նախագահ պրն Սերժ Սարգսեանին ՀՀ ազգային ժողովին ՀՀ եւ սփիւռքի կուսակցութիւններին, կազմակերպութիւններին եւ կառոյցներին Հհ-ում արտերկրների դեսպաններին Ջավախքի ժողովրդից կոչ Ջավախքահայ ազգային, հասարակական, քաղաքական գործիչ, «միասնական Ջավախքէ կազմակերպութեան նախագահ Վահագն Չախալեանը իր գործունէութեան ընթացքում պայքարում է ոչ միայն Ջավախքի բնակչութեան սոցիալ-տնտեսական վիճակի բարելաւման, այլ նաեւ ջավախքահայութեան պահպանման, Ջավախքը թուրքերով վերաբնակեցմանը դէմն առնելու, Հհ-ն կատարեալ շրջափակումից զերծ պահելու, ի հաշիւ թուրքերի Վրաստանի էթնիկ կազմի փոփոխումը արգելելու ուղղութիւններով: Մենք` ներքոստորագրեալներս, կոչ ենք անում Ձեզ` ձեր երկրների իշխանութիւնների եւ միջազգային կառոյցների միջոցով պահանջել Վրաստանի հանրապետութեան իշխանութիւններից. ա. Դադարեցնել Վահագնի նկատմամբ բանտում կատարուող բռնարարքները եւ սադրանքը, բ. Դադարեցնել նրա ընտանիքի անդամների, համախոհների նկատմամբ ճնշումները, գ. Արդարացնել շինծու մեղադրանքներով ազատազրկուած Վահագն Չախալեանին եւ անյապաղ ազատ արձակել նրան, դ. Տարածաշրջանում վրացերէնի հետ միասին, հայոց լեզուին տալ պետական կարգավիճակ, է. Վերացնել ՀՀ ու սփիւռքի հայ ազգային գործիչների մուտքի արգելքը Վրաստանէ:
  -   Մամլո հաղորդագրություն