Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-ամեայ տարեդարձին նուիրուած ընդունելութիւն Յունաստանում


Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-ամեայ տարեդարձին նուիրուած ընդունելութիւն Յունաստանում

  • 23-09-2011 16:47:08   |   |  Մամլո հաղորդագրություն
 Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-րդ տարեդարձի կապակցութեամբ Յունաստանում անցկացուող միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 21-ին Աթէնքի «ինտերկոնտինենտալէ հիւրանոցում տեղի ունեցաւ յոբելեանական ընդունելութիւն: ընդունելութեանը ներկայ էին Յունաստանի խորհրդարանի եւ կառավարութեան ղեկավարներ եւ անդամներ, Աթէնքում հաւատարմագրուած օտարերկրեայ դեսպաններ եւ դիւանագէտներ, միջազգային, մշակութային եւ հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, բարձրաստիճան զինուորականներ, գործարարներ, լրագրողներ, ինչպէս նաեւ յունահայ համայնքային կառոյցների բազմաթիւ ներկայացուցիչներ: ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, միջոցառման սկզբում հնչեցին Հայաստանի Հանրապետութեան եւ Յունաստանի Հանրապետութեան պետական օրհներգերը, որի ժամանակ պատուի էին առել Յունաստանի «էւելպիդոնէ ռազմական ակադեմիայի հայ կուրսանտները: ապայ ողջոյնի խօսքով ներկաներին դիմեց Յունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչեանը, ով ամփոփ ներկայացրեց անցած 20 տարիներին Հայաստանի ձեռքբերումներն ու յաջողութիւնները` շեշտելով դրանց ամրապնդման կարեւորութիւնը եւ Հայաստանի էլ աւելի հզօրացման հրամայականը, անդրադառնալով նաեւ հայ-հունական յարաբերութիւններին եւ յունահայ համայնքին:
  -   Մամլո հաղորդագրություն