Սերժ Սարգսեանին շնորհուել է «էլլիս կը ղզիէ պատուոյ մեդալը


Սերժ Սարգսեանին շնորհուել է «էլլիս կը ղզիէ պատուոյ մեդալը

  • 23-09-2011 17:00:40   | ԱՄՆ  |  Քաղաքական
 Նախօրէին աշխատանքային այցով ամն ժամանած ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը սեպտեմբերի 23-ին մեկնել է Էլլիս կղզի, որտեղ այցելել է Ներգաղթի թանգարան, դիտել` 1915թ. Հայոց ցեղասպանութեանը եւ Էլլիս կղզով Միացեալ Նահանգներ ներգաղթած ցեղասպանութիւնից փրկուած հայերի յիշատակին նուիրուած ցուցադրութիւնը: Ս.Սարգսեանին կղզում հիւրընկալել եւ ուղեկցել են Միացեալ Նահանգների «կազմակերպութիւնների ազգային էթնիկական կ'ոալիցիայիէ (ԿԱԷԿ) նախագահ Նասեր Կազեմինին, Կ'աէկ-ի խորհրդի անդամներ, ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ: ԿԱԷԿ նախագահ Նասեր Կազեմինին Ս.Սարգսեանին շնորհել է «էլլիս կը ղզիէ պատուոյ մեդալը` Ամն-ի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւնների զարգացման գործում Սերժ Սարգսեանի ունեցած ներդրման, Հարաւային Կովկասում խաղաղութեան պահպանմանը նրա նուիրումի, ինչպէս նաեւ Հայաստանում ներգաղթեալների արդիւնաւէտ ինտէգրման ուղղութեամբ գործունէութեան համար: Ընդգծուել է, որ պատուոյ մեդալի շնորհման 25-ամեայ պատմութեան ընթացքում Սերժ Սարգսեանն առաջին օտարերկրեայ ղեկավարն է, ով արժանացել է այդ պատուին: Մինչ այժմ Կ'աէկ-ի «էլլիս կը ղզիէ պատուոյ մեդալով պարգեւատրուած հազարից աւելի անձանց թւում եղել են ԱՄՆ 6 նախագահներ, տասնեակ պէտքարտուղարներ, սենատորներ, կոնգրէսականներ, Նոբելեան մրցանակակիրներ, արուեստագէտներ ու ձեռնարկատէրեր: Նշելով, որ ՀՀ նախագահի այցելութիւնը, յատկապէս ՀՀ անկախութեան 20-ամեայ յոբելեանի տօնակատարութեան օրերին, պատմական իրադարձութիւն է, Նասեր Կազեմինին ասել է. «նայ մարդ է, ով յանուն իր երկրի պայքարել է, ում` ազատ եւ ծաղկուն Հայաստանի տեսլականը վայելում է ամերիկեան կառավարութեան ու աշխարհի կառավարութիւնների աջակցութիւնը: Ամենակարեւորը` նա խաղաղութեան ու հանդուրժողականութեան երկխօսութիւն ծաւալեց հարեւանների հետ` իր ժողովրդին առաւելագոյնս մօտեցնելով խաղաղութեան: Պարո՛ն նախագահ, այն ամէնի շնորհիւ, ինչ Դուք արել էք Ձեր երկրի եւ հայ-ամերիկեան յարաբերութիւնների համար, պատմութիւնը Ձեզ մեծ յարգանքով կը յիշիէ: Ս.Սարգսեանը շնորհակալութիւն է յայտնել պարգեւի համար եւ նշել. «այսօր ես յուզմունքով եւ հպարտութեամբ ընդունեցի այս պատուոյ նշանը, այդ թւում նաեւ Էլլիս կղզով անցած հայորդիների եւ նրանց սերունդների անունից, ընդունում եմ որպէս մեր ժողովրդի` այս հեռաւոր ափերում ձեռք բերած յաջողութիւնների գնահատական, որպէս հայ-ամերիկեան բարեկամութեան եւ գործընկերութեան յետագայ զարգացման ու խորացման խորհրդանիշէ: *** Նախագահ Սերժ Սարգսեանի շնորհակալական խօսքը ԿԱԷԿ կողմից մեդալով պարգեւատրուելու կապակցութեամբ Յարգարժաբն պարոն Նասեր Կ'ազեմինի, Տիկնաբյք եւ պարոնաբյք, Առաջին հերթին խորին շնորհակալութիւն եմ յայտնում Կազմակերպութիւնների ազգային էթնիկ կոալիցիային` Էլլիս կղզու պատուոյ նշանով ինձ պարգեւատրելու համար, ինչպէս նաեւ այն անձանց ու կազմակերպութիւններին, որոնք ներկայացրել են իմ թեկնածութիւնը: Մեծ պատիւ եմ համարում սա եւ գիտակցում եմ, որ այս պարգեւին արժանացող առաջին ոչ ամերիկացի նախագահն եմ: Պատուոյ նշանը կրում է մի անուն, որն ամբողջ աշխարհում արդէն աւելի քան մէկ դար է յոյսի, ազատութեան հնարաւորութիւնների, արժանավայել կեանքի զօրեղ խորհրդանիշներից է: Էլլիս կղզով` խօսքի եւ խղճի ազատութեան, տնտեսական նոր հնարաւորութիւնների յոյսով ու ակնկալիքով Միացեալ Նահանգներ մուտք են գործել պատերազմների, արհաւիրքների, չքաւորութեան պատճառով իրենց հայրենիքը լքած միլիոնաւոր, իսկ այսօր այստեղ իմացանք` 12 մլն. գաղթականներ ու տարագիրներ: Պատահական չէ, որ հէնց այս կղզու հարեւանութեամբ է վեր խոյացել ու իւրատեսակ փարոսի վերածուել ամերիկեան ոգին լաւագոյնս մարմնաւորող Ազատութեան արձանը: Էլլիս կղզով են անցել նաեւ 20-րդ դարի առաջին ցեղասպանութիւնը վերապրած տասնեակ հազարաւոր հայեր: Ժամանել են, հաստատուել, նոր կեանքի հիմք դրել եւ շատ արագ դարձել Միացեալ Նահանգների լաւ քաղաքացիներ, ձեւաւորելով ամուր ազգային համայնքներից մէկը, համայնք, որ զգալի ներդրում է ունեցել Ամն-ի հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային եւ գիտական կեանքում: Այսօր ես յուզմունքով եւ հպարտութեամբ ընդունեցի այս պատուոյ նշանը, այդ թւում նաեւ Էլլիս կղզով անցած հայորդիների եւ նրանց սերունդների անունից, ընդունում եմ որպէս մեր ժողովրդի` այս հեռաւոր ափերում ձեռք բերած յաջողութիւնների գնահատական, որպէս հայ-ամերիկեան բարեկամութեան եւ գործընկերութեան յետագայ զարգացման ու խորացման խորհրդանիշ: Ազգային բազմազանութիւնը Միացեալ Նահանգների մեծութեան եւ հզօրութեան աղբիւրներից մէկն է, նրա անսպառ հարստութիւնը: Միաւորուած եւ տոգորուած լինելով այս պետութեան հիմնադիր-հայրերի` ազատութեան, իրաւահաւասարութեան, օրինապաշտութեան վեհ գաղափարներով, ազնիւ ու հպարտ ամերիկացիներ լինելով հանդերձ, ազգային համայնքների ներկայացուցիչները միեւնոյն ժամանակ նաեւ իրենց ազգային ինքնութիւնը, լեզուն, սովորոյթները պահպանելու եւ զարգացնելու բոլոր հնարաւորութիւններն ունեն: Ամերիկահայութիւնն այն համայնքներից է, որ կարողացել է ամերիկեան հասարակութեանն ինտէգրուելը ազգային ինքնութեան հետ միահիւսելու վառ օրինակ դառնալ: Երախտագիտութեան խօսք եմ ուղղում Կազմակերպութիւնների ազգային էթնիկ կ'ոալիացիային` մի կազմակերպութեան, որն իր գործունէութիւնը նուիրել է Միացեալ Նահանգների կեանքում ազգային համայնքների ներդրման ուսումնասիրմանն ու ժողովրդայնացմանը: Սա յատկապէս կարեւոր է այն համայնքների դէպքում, որոնք չեն սերում խոշոր երկրներից կամ հանրութիւններից, բայց, այդուհանդերձ, բազմադարեան հարուստ մշակոյթի ու մտաւոր լուրջ ներուժի կրողներ են: Եւ շատ կարեւոր է, որ կազմակերպութիւնը ղեկավարում է լայնախոհ ու փորձառու անձնաւորութիւն: Պարոբն Կ'ազեմինի, օգտուելով առիթից հրաւիրում եմ Ձեզ եւ Ձեր ազնիւ տիկնոջն այցելելու Հայաստանի Հանրապետութիւն, որը, որպէս անկախ պետութիւն, ընդամէնը երէկ նշեց իր անկախութեան 20-ամեակը: մէկ անգամ եւս շնորհակալութիւն եմ յայտնում այս բարձր պատուի համար, եւ թող Աստուած օրհնի բոլորիդէ:
  -   Քաղաքական