Լեւոն Տէր-Պետրոսեան. Այսօրուանից պէտք է աւելացնենք մեր ճնշումները եւ ստիպենք իշխանութիւններին կատարել մեր պահանջները


Լեւոն Տէր-Պետրոսեան. Այսօրուանից պէտք է աւելացնենք մեր ճնշումները եւ ստիպենք իշխանութիւններին կատարել մեր պահանջները

  • 23-09-2011 21:00:18   | Հայաստան  |  Քաղաքական
Երեւանի Ազատութեան հրապարակում սեպտեմբերի 23-ին Հայ ազգային կոնգրէսի հրաւիրած հանրահաւաքում ելոյթ է ունեցել ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը: Ստորեւ ներկայացնում ենք ելոյթն ամբողջութեամբ. «Սիրելի հայրենակիցնէր, Թւում էր, թէ Հայաստանի իշխանութիւնների անօրինակարգ, յանցաւոր ու աւազակաբարոյ բնոյթի մասին ասուած է ամէն ինչ, եւ դժուար կամ գրեթէ անհնար է դրան որեւէ բան աւելացնել: Սակայն մի ցնցող նորութիւն ցրում է այս տպաւորութիւնը եւ հնարաւորութիւն տալիս խնդիրը դիտարկել բոլորովին մի այլ տեսանկիւնից, լիարժէք դարձնելով իրականութեան մինչ այժմ ձեւաւորուած հասարակական ընկալումը: Էս նկատի ունեմ Wikileaks-ի աղմկահարոյց հրապարակումները, որոնցից պարզւում է, որ Հայաստանի իշխանական համակարգի էութիւնը մեզանից շատ աւելի լաւ յայտնի է եղել Ամերիկայի Միացեալ Նահանգներին: Այսինքն` Երեւանում հաւատարմագրուած ամերիկեան դիւանագէտների կանոնաւոր, բարեխիղճ ու մանրակրկիտ զեկուցագրերի շնորհիւ ԱՄՆ կառավարութիւնը կատարելապէս տեղեակ է եղել, որ. 1. 2008թ. նախագահական ընտրութիւնները ոչ միայն բացարձակապէս չէն համապատասխանել միջազգային չափանիշներին, այլեւ ընդհակառակը, ուղեկցուել էն լայնածաւալ ընտրախախտումներով, լցոնումներով, ընտրակաշառքով, բռնութիւններով, վարչական ռեսուրսների օգտագործմամբ, քուէարկութեան մասնակիցների թուի ահռելի ուռճացմամբ, թեկնածուների համար անհաւասար քարոզչական հնարաւորութիւնների ստեղծմամբ, որոնք էականօրէն ազդել էն ընտրութիւնների արդիւնքների վրայ: Մասնաւորապէս, ամերիկեան դեսպանատան գնահատականներով` էս ստացել եմ ոչ թէ 21.5, այլ 30–35 տոկոս ձայն, ինչը նշանակում է, որ առաջին փուլում յաղթելու համար Սերժ Սարգսեանին չի բաւարարել առնուազն 6–11 տոկոս ձայն, հետեւաբար նա չի ընտրուել եւ օրինակարգ նախագահ չէ (Wikileaks. 08YEREVAN204): 2. ԵԱՀԿ «Ժողովրդավարական հաստատութիւնների եւ մարդու իրաւունքների գրասենեակի» (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելութիւնը 2008թ. փետրուարի 19-ի նախագահական ընտրութիւններին գնահատական է տուել ԵԱՀԿ եւ ԵԽԽՎ խորհրդարանական պատուիրակութիւնների ճնշման տակ եւ ԵԱՀԿ անդամ որոշ երկրների միջեւ ձեռքբերուած կ'ոնսենսուսի արդիւնքում: Ըստ այդմ, Ժհմիգ-ի դիտորդական առաքելութիւնը փաստօրէն չի կատարել իր բուն պարտականութիւնը եւ, ընտրութիւններն անկախաբար գնահատելու փոխարէն, ենթարկուել է ԵԱՀԿ անդամ երկրների կառավարութիւնների կայացրած քաղաքական որոշմանը, ինչի հետեւանքով էլ այդ առաքելութեան զեկոյցում յայտնուել է «ընտրութիւնները հիմնականում համապատասխանել էն ժողովրդավարական չափանիշներին» չարաբաստիկ ձեւակերպումը` չարաբաստիկ այն իմաստով, որ այդ ձեւակերպումն էր, որ Հայաստանի իշխանութիւններին հիմք տուեց բողոքի խաղաղ ցոյցերը իշխանութեան իւրացման փորձ որակելու եւ մարտի 1-ի սպանդն արդարացնելու համար (Wikileaks. 08YEREVAN160, 197): 3. 2008թ. նախագահական ընտրութիւնների վերաբերեալ որոշում կայացնելիս ակնյայտ ճնշման ու ապօրինի թելադրանքի է ենթարկուել նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանը, բայց այս անգամ արդէն ոչ թէ արտաքին ուժերի, այլ Հայաստանի գործադիր իշխանութեան կողմից: Ըստ ամերիկեան դիւանագէտների հայթայթած տեղեկութիւնների եւ սեփական դիտարկումների` դատարանը հակուած է եղել բաւարարել ընտրութիւնների արդիւնքների բողոքարկմանը վերաբերող իմ դիմումը, բայց իր անդամների նկատմամբ կիրառուած ահաբեկումների պատճառով եւ անձամբ Ռոբերտ Քոչարեանի պահանջով հարկադրուած է եղել կայացնել հակառակ որոշումը (Wikileaks. 08YEREVAN199, 226): 4. Բացի նախագահական ընտրութիւններից, զանգուածաբար ու սիստեմատիկօրէն կեղծուել էն նաեւ Երեւանի Կենտրոն համայնքի թաղապետի 2008թ. եւ Երեւանի աւագանու 2009թ. ընտրութիւնները: Աւագանու ընտրութիւնները, մասնաւորաբար, աւանդական ընտրախախտումներին զուգահեռ, ուղեկցուել էն ընտրական յանձնաժողովների անդամների, լրագրողների, վստահուած անձանց ու դիտորդների նկատմամբ կիրառուած աննախադէպ չափերի հասնող բռնութիւններով, եւ այդ ամէնի արդիւնքում Հանրապետական կուսակցութեան հաւաքած ձայներն ապօրինաբար աւելացուել էն շուրջ 15–25 տոկոսով (Wikileaks. 08YEREVAN794. 09YEREVAN372): 5. Հայաստանում հաստատուած իշխանական համակարգն իր բնոյթով դասական աւազակապետութիւն (կը լեպտոկրատիայ) է, որի գլխին կանգնած էն Ռոբերտ Քոչարեանը եւ Սերժ Սարգսեանը: Նրանցից իւրաքանչիւրն ստեղծել է քրէաօլիգարխիկ տարրերից կազմուած իր սեփական բուրգը, ինչի շնորհիւ մի քանի տասնեակ ընտանիքներ տնօրինում էն երկրի համարեա ողջ տնտեսական կարողութիւնները, դրանք անսահմանափակօրէն ծառայեցնելով իրենց անձնական հարստացման գործին եւ տնտեսական ասպարէզից դուրս մղելով մրցակից տարրերին ու մանաւանդ ընդդիմադիր հայեացքներ ունեցող գործարարներին (Wikileaks. 09YEREVAN798): 6. Իշխանութիւնների հետ լիակատար սերտաճման շնորհիւ օլիգարխիան ձեռք է բերել նաեւ հսկայական քաղաքական կշիռ, դառնալով աւազակապետութեան գլխաւոր յենարաններից ու ընտրութիւնների կեղծման ամենահիմնական գործիքներից մէկը: Օլիգարխների դերը մեծ է յատկապէս Ազգային Ժողովում, որում նրանք ապօրինաբար տիրապետող դիրք էն զբաղեցնում` ի վիճակի լինելով ազդել երկրի գերագոյն օրէնսդիր մարմնի կողմից ընդունուած բոլոր օրէնքների ու որոշումների վրայ (Wikileaks. 08YEREVAN144, 864): 7. Լիովին խախտուած ու աղաւաղուած է դատական իշխանութեան անկախութեան սկզբունքը: Ըստ Հայաստանում մարդու իրաւունքների վիճակի վերաբերեալ ԱՄՆ պէտքարտուղարութեան 2009 եւ 2010 թուականների տարեկան զեկոյցների, որոնք կազմուած էն Երեւանի ամերիկեան դեսպանատնից ստացուած տեղեկութիւնների հիման վրայ, «դատարանները շարունակում էն ենթարկուել գործադիր իշխանութեան ճնշումներին: ...Կայ ինքնապարտադրուած ակնկալիք, որ դատարանները մեղաւոր էն ճանաչելու բոլորին, ում մեղադրանք է առաջադրուած» կամ «շատ դատաւորներ վախենում էն հաշուեյարդարից, եթէ արդարացման վճիռ կայացնէն իշխանութիւնների համար կարեւոր, զգայուն գործերով»: 8. Տեղեկատուութեան էլեկտրօնային միջոցները, այսինքն` ռադիօ-հեռուստատեսութեան բոլոր կայանները գտնւում էն գործադիր իշխանութեան լիակատար վերահսկողութեան տակ: Այդ պատճառով ընդդիմութիւնը հարկադրուած է իր քարոզչութիւնն իրականացնել միայն փոքր տպաքանակով հրատարակուող թերթերի, տեսասկաւառակների եւ հանրահաւաքների միջոցով, ինչը զգալիօրէն սահմանափակում է նրա հնարաւորութիւնները հասարակական կարծիքի ձեւաւորման եւ իշխանութիւնների քաղաքական որոշումների վրայ որեւէ կերպ ազդելու գործում (Wikileaks. 08YEREVAN240): 9. Իշխանութիւնները ապօրինի խոչընդոտներ էն ստեղծում անգամ ընդդիմութեան սահմանափակ քարոզչական հնարաւորութիւնների իրականացման համար, անհիմն պատճառաբանութիւններով սիստեմատիկաբար մերժելով հանրահաւաքների անցկացման վերաբերեալ ներկայացուած դիմումները, հանրահաւաքների օրերին ոստիկանական ուժերի միջոցով փակելով Երեւան մտնող մայրուղիները (Wikileaks. 08YEREVAN204), ինչպէս նաեւ հիւրանոցատէրերին արգելելով քաղաքական միջոցառումների կամ նոյնիսկ մամլոյ ասուլիսների համար դահլիճներ տրամադրել ընդդիմադիր կուսակցութիւններին եւ անկախ հասարակական կազմակերպութիւններին: Ամերիկեան դիւանագիտական զեկուցագրերից մէկի համաձայն` ՀՀ ԱԱԾ աշխատակիցները տասնեակ անգամներ սպառնալիքներով արգելել էն ընդդիմութեանը դահլիճներ տրամադրել նոյնիսկ «Արմենիա-Մարիոթ» եւ «Կոնգրէս» հիւրանոցների օտարերկրացի տնօրէններին (Wikileaks. 08YEREVAN1034): 10. 2008թ. նախագահական ընտրութիւնների եւ մարտի 1-ի իրադարձութիւնների հետ կապուած, ընդդիմութեան հարիւրաւոր ներկայացուցիչներ իրենց քաղաքական գործունէութեան համար ենթարկուել էն քրէական հետապնդումների, եւ շինծու գործերով ու անհիմն մեղադրանքներով դատապարտուել տարբեր ժամկէտների ազատազրկման: Նրանց դատավարութիւններն ընթացել էն օրէնքի կոպտագոյն խախտումներով, դատաւորներն ակնյայտօրէն կաշկանդուած էն եղել դատախազների կանխակալ դիրքորոշմամբ, որպէս կանոն, անտեսելով պաշտպանական կողմի օրինական պահանջներն ու իրաւական փաստարկները: Դատավարութիւնների գլխաւոր նպատակը եղել է ոչ թէ արդարադատութեան կայացումը, այլ ընդդիմութեան կողմից իշխանութեան բռնի իւրացման վերաբերեալ պաշտօնական վարկածի հաստատումը (Wikileaks. 08YEREVAN473. 09YEREVAN26, 59): 11. Նախորդ կէտի լոյսի ներքոյ խիստ յատկանշական է, որ թէեւ Ամն-ի ու Եւրոմիութեան երկրների, ինչպէս նաեւ միջազգային կազմակերպութիւնների պաշտօնական ներկայացուցիչները Հայաստանի նախագահական ընտրութիւնների եւ մարտի 1-ի իրադարձութիւնների գործերով ազատազրկուած քաղաքացիներին երբեւէ հրապարակօրէն չտուեցին «քաղբանտարկեալ» որակումը, այդ բառը, սակայն, political prisoners (քաղաքական բանտարկեալներ) եւ political detainees (քաղաքական կալանաւորներ) տարբերակներով, նշուած անձանց վերաբերեալ, շուրջ վաթսուն անգամ գործածուած է ամերիկեան դիւանագէտների խնդրոյ առարկայ զեկուցագրերում (Wikileaks. 08YEREVAN473, 490, 511, 515, 553, 564, 580, 745, 829, 844, 854, 862, 864, 906, 951, 979, 994, 1020. 09YEREVAN71, 137, 145, 201, 299, 441, 580): Այսինքն` թէ՛ այդ դիւանագէտները, թէ՛ ԱՄՆ կառավարութիւնը, անկախ իրենց պաշտօնական յայտարարութիւններից, Հայաստանի ազատազրկուած ընդդիմադիր գործիչներին անվերապահօրէն «քաղբանտարկեալ» էն համարել: Ի դէպ, մի զեկուցագրից տեղեկանում ենք, որ ԱՄՆ դեսպանի հետ կայացած հանդիպումներից մէկի ժամանակ նախագահական ընտրութիւնների եւ մարտի 1-ի իրադարձութիւնների գործերով ազատազրկուած անձանց «քաղբանտարկեալէ է համարել նաեւ ՀՀ մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արմէն Յարութիւնեանը, որը նոյնպէս երբեւէ այդ բառը հրապարակօրէն չի արտասանել (Wikileaks. 08YEREVAN862): 12. Նախագահական ընտրութիւնների ընթացքում եւ մանաւանդ մարտի 1-ի սպանդից ու արտակարգ դրութեան յայտարարումից յետոյ զանգուածային քաղաքական հալածանքները, բացի ընդդիմադիր գործիչներից, տարածուել էն նաեւ ընդդիմութեան համակիրների եւ անգամ հանրահաւաքների սովորական մասնակիցների վրայ: Բազմաթիւ մարդիկ քաղաքական դրդապատճառներով հեռացուել էն աշխատանքից` սկսած ինը դիւանագէտներից ու գլխաւոր դատախազի տեղակալից, աւարտած բուհերի դասախօսներով, ուսուցիչներով եւ բիւջետային հիմնարկների ու մասնաւոր ընկերութիւնների շարքային աշխատակիցներով: Ընդդիմադիր հայեացքներ ունեցող տասնեակ գործարարներ ենթարկուել էն հարկային կամայականութիւնների ու նոյնիսկ քրէական հետապնդումների, որոնց հետեւանքով նրանցից շատերը կրել էն ծանր նիւթական վնասներ կամ ընդհանրապէս կորցրել իրենց բիզնեսը (Wikileaks. 08YEREVAN160, 249, 297, 369, 1018. 09YEREVAN69): * * * Հաստատաբար, ձեզանից շատերի համար այս տեղեկութիւններն ու գնահատականները, բացառութեամբ որոշ մանրամասների, առանձնակի նորութիւն չէն պարունակում, քանի որ Հայաստանի իրականութեան ամերիկեան պատկերացումը գրեթէ լիովին համընկնում է Հայ Ազգային Կոնգրէսի պատկերացմանը, որը վաղուց ձեզ յայտնի է: Վստահ կարող էք լինել, որ նոյն բովանդակութիւնն ունէն նաեւ Եւրոմիութեան երկրների երեւանեան դեսպանատներից ուղարկուած գաղտնի զեկուցագրերը, ինչը նշանակում է, որ ողջ Արեւմուտքը ամենայն մանրամասնութեամբ եղեակ է եղել մեր երկրի ներքին կեանքի բոլոր արատաւոր երեւոյթներին` սկսած ընտրութիւնների սիստեմատիկ կեղծումից ու ահաւոր չափերի հասնող կոռուպցիայից, աւարտած ժողովրդավարական ազատութիւնների եւ մարդու իրաւունքների համատարած ոտնահարմամբ: Արեւմուտքը քաջ տեղեակ է եղել մանաւանդ, որ 2008թ. նախագահական ընտրութիւններում Սերժ Սարգսեանը չի յաղթել եւ իշխանութիւնը զաւթել է բռնութեամբ, բայց դա իմանալով հանդերձ, որոշել է աչք փակել այդ հանգամանքի վրայ եւ ամէն կերպ օրինականացնել ու ամրապնդել նրա իշխանութիւնը: Այս դիրքորոշումը յստակօրէն ձեւակերպել է ԱՄՆ նախկին փոխպէտքարտուղար Դանիէլ Ֆրիդը, 2008թ. հոկտեմբերին Երեւանում յայտարարելով հետեւեալը. «Հայաստանին Սերժ Սարգսեանի պէս նախագահ է պէտք», ինչը թարգմանաբար նշանակում է, որ Արեւմուտքին Հայաստանում Սերժ Սարգսեանի պէս չընտրուած, կոռումպացուած եւ յանցագործ նախագահ է պէտք: Հարց է ծագում, թէ ինչու՞, Հայաստանի ու հայ ժողովրդի ո՞ր մեղքի համար: Մի կողմ դնելով բարոյական կամ արժէքային ասպեկտները, կարծում եմ, այս հարցի պատասխանը պէտք է փնտրել բացառապէս ռէալ քաղաքականութեան ոլորտում: Wikileaks-ի հրապարակած փաստաթղթերի մանրակրկիտ ուսումնասիրութիւնը ցոյց է տալիս, որ Ամն-ի կառավարութեան համար Հայաստանին վերաբերող ամենագլխաւոր, եթէ ոչ միակ, խնդիրը հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորումն է: Այդ թեման կարմիր թելի պէս անցնում է ինչպէս Երեւանի, այնպէս էլ Անկարայի եւ Բաքուի ամերիկեան դեսպանատներից պէտքարտուղարութեանն ուղարկուած բազմաթիւ զեկուցագրերով: Ուստի ակնյայտ է դառնում, որ Ամերիկան Հայաստանում որեւէ այլ ռազմավարական հետաքրքրութիւն չունի, բացի, թերեւս, Ղարաբաղեան հակամարտութեան հանգուցալուծումը, որը, սակայն, նոյնպէս նրա կողմից հիմնականում արժեւորւում է հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման դիտանկիւնից: Կարելի է, ըստ այդմ, վստահաբար պնդել, որ ԱՄՆ-ը եւ ընդհանրապէս Արեւմուտքը Հայաստանին վերաբերող որեւէ այլ քաղաքական կնճռի լուծման ոլորտում այնքան ջանք ու եռանդ չէն ներդրել, որքան հայ-թուրքական հաշտեցման գործընթացում: Նշելով այս ամէնը, էս չեմ կասկածում Ամերիկայի Միացեալ Նահանգների ու Եւրոմիութեան առաջատար երկրների հետապնդած նպատակի ազնուութեանը եւ, ի տարբերութիւն շատերի, ամենեւին հակուած չեմ դրա ետեւում դաւադիր մտադրութիւններ, էգոիստական շահագրգռութիւններ կամ երկակի ստանդարտներ փնտրելու: Որովհետեւ լիովին համոզուած եմ, որ հայ-թուրքական յարաբերութիւնների եւ Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորումը բխում է ոչ միայն միջազգային անվտանգութեան ու համագործակցութեան, այլեւ, առաջին հերթին, տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների, այդ թւում առանձնապէս Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերից: Թէեւ ակնյայտ է, որ այդ հիմնական խնդիրների կարգաւորմամբ Արեւմուտքը միաժամանակ փորձում է լուծել նաեւ որոշ այլ հարցեր, ինչպէս, օրինակ, Այսրկովկասում ռուսական եւ իրանական ազդեցութեան թուլացումը, Միջին Ասիայից դէպի Եւրոպա էներգակիրների անխափան փոխադրման ապահովումը կամ թէկուզ Հայոց ցեղասպանութեան ճանաչման ուղղութեամբ Սփիւռքի ճնշման չէզոքացումը, սակայն միեւնոյն է, այդ նկատառումները որեւէ չափով չէն կարող նսեմացնել հայ-թուրքական յարաբերութիւնների եւ Ղարաբաղեան հակամարտութեան շուտափոյթ կարգաւորման կարեւորութիւնը: Հայաստանի նկատմամբ Ամերիկայի Միացեալ Նահանգների ու Եւրոմիութեան երկրների վարած քաղաքականութեան սխալը, հետեւաբար, ոչ թէ նրանց հետապնդած նպատակի, այլ այդ նպատակին հասնելու ճանապարհի մէջ է: Հայ-թուրքական յարաբերութիւնների եւ Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում նրանք բացառիկ խաղադրոյք էն կատարել իրենց իսկ կողմից ոչ օրինակարգ, կոռումպացուած եւ յանցագործ համարուած Սերժ Սարգսեանի վրայ, հաշուի չառնելով հասարակական կարծիքի կարեւորութիւնը եւ այդ գերզգայուն խնդիրների լուծման գործում ժողովրդի բաւարար աջակցութեան անհրաժեշտութիւնը: Արեւմտեան քարոզչութիւնը, գովեստներ ու հաճոյախօսութիւններ շռայլելով, ամէն ինչ արել է Սերժ Սարգսեանի հեղինակութիւնն ու դիրքերը թէ՛ արտաքին աշխարհում, թէ՛ երկրի ներսում ամրապնդելու համար, նրան ներկայացնելով որպէս քաջ, նախաձեռնող ու լայնախոհ պետական այր: Աւելին, քարոզչականից բացի, ամերիկեան կառավարութիւնն այդ ուղղութեամբ կատարել է նաեւ գործնական քայլեր, ինչի մասին, մասնաւորապէս, վկայում է պէտքարտուղարութիւնից ուղարկուած մի ուշագրաւ նամակ, որում Երեւանի դեսպանատան աշխատակիցներին յանձնարարւում է տեղեկութիւններ հաւաքել այն անհատների ու խմբերի մասին, որոնք քաղաքական վտանգ կարող էն ներկայացնել Սերժ Սարգսեանի համար, ակներեւաբար, այդ անհատների ու խմբերի վրայ որեւէ կերպ ազդելու կամ նրանցից սպասուող վտանգը չէզոքացնելու նպատակով (Wikileaks. 09STATE88237): Կարծում եմ, աւելորդ չէ նշել նաեւ, որ Արեւմուտքը երբեք այդպիսի անվերապահ աջակցութիւն չէր ցուցաբերի Սերժ Սարգսեանի նկատմամբ, եթէ չունենար հայ–թուրքական յարաբերութիւնների եւ Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցերում որոշակի զիջումների գնալու վերջինիս հաւաստիացումները: Ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների հաշուին կայացած ցանկացած գործարք, եթէ ոչ կարճաժամկէտ, ապա երկարաժամկէտ կտրուածքով, հաստատաբար դատապարտուած է ձախողման: Ամն-ի եւ Եւրոմիութեան կողմից Սերժ Սարգսեանի նկատմամբ ցուցաբերուած անվերապահ ու անհաշուենկատ աջակցութիւնը ոչ թէ հեշտացրել, այլ, ընդհակառակը, անյուսալիօրէն բարդացրել է նրանց հետապնդած գլխաւոր նպատակի իրականացումը, ինչի վկայութիւնն է թէ՛ հայ–թուրքական յարաբերութիւնների, թէ՛ Ղարաբաղեան կարգաւորման գործընթացներում ներկայումս տիրող գրեթէ փակուղային վիճակը: Այդ աջակցութիւնը նաեւ, սխալ հասկացուելով Հայաստանի աւազակաբարոյ իշխանութիւնների կողմից, նրանց շատ աւելի սանձարձակ ու հակաժողովրդական է դարձրել` յաղթահարելու փոխարէն աւելի եւս խորացնելով ժողովրդավարութեան եւ օրինականութեան ճգնաժամը, ինչպէս նաեւ բազմապատկելով ժողովրդի տառապանքները: Ամերիկայի Միացեալ Նահանգները եւ Եւրոմիութեան երկրները պէտք է հասկանան վերջապէս, որ թէ՛ հայ-թուրքական յարաբերութիւնների ու Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորումը, եւ թէ՛ Հայաստանի մնացեալ կենսական խնդիրների լուծումը` կոռուպցիայի յաղթահարումը, օրինականութեան վերականգնումը, սոցիալ-տնտեսական վիճակի բարելաւումը եւ այլն, հնարաւոր է միայն յիրաւի ընտրեալ, օրինապահ եւ ժողովրդի լիակատար վստահութիւնը վայելող իշխանութիւնների ձեւաւորման պարագայում: Պէտք է հասկանան նաեւ, որ ժողովրդավարութիւնը, օրինականութիւնը եւ մարդու իրաւունքները որեւէ պատճառաբանութեամբ չի կարելի ստորադասել թէկուզ ամենավեհ նպատակներին, թէեւ մենք չէ, ի հարկէ, որ նրանց պէտք է քաղաքականութիւն սովորեցնենք ու բացատրենք իրենց ազգային շահերը, ինչը պարզապէս ծիծաղելի կը լինի: Կարծում եմ, սակայն, որ մենք գոնէ իրաւունք ունենք ակնկալելու, որ Wikileaks-ի բացայայտումները նրանց վրայ լուրջ բարոյական պարտաւորութիւն էն դնում այլեւս Հայաստանի իշխանութիւններին թոյլ չտալ ցինիկաբար սահմանափակելու ժողովրդավարական ազատութիւնները, ոտնահարելու մարդու իրաւունքները, անպատիժ կերպով կողոպտելու ազգային հարստութիւնը, առաւել եւս բռնութիւններ գործադրելու սեփական ժողովրդի նկատմամբ: * * * Անկախ Արեւմուտքի վերաբերմունքից, հայ ժողովուրդը որեւէ կերպ մտադիր չէ հաշտուել սեփական երկրում ոչ օրինակարգ, յանցագործ, անբարեկիրթ ու ամբարտաւան իշխանութիւն ունենալու մտքի հետ: Wikileaks-ի հրապարակումները նրան աւելի մեծ համոզուածութիւն ու վճռականութիւն էն ներշնչում` աւազակապետութիւնը հնարաւորինս արագ թօթափելու եւ երկրի սահմանադրական կարգը վերականգնելու հարցում: Ամենայն պատասխանատուութեամբ ղեկավարելով համաժողովրդական շարժումը, Հայ Ազգային Կոնգրէսը մինչ այժմ ձգտել է այդ նպատակին հասնել բացառապէս խաղաղ, օրինական ճանապարհով, եւ երկխօսութեան մէջ մտնելով իշխանութիւնների հետ, փորձել է քաղաքական ճգնաժամը յաղթահարել քաղաքակիրթ միջոցներով: Բայց «կիրթէ արմատից կազմուած բառերը, կարծես թէ, խորթ էն հնչում իշխանութիւնների համար, եւ նրանք հասկանում էն միայն ճնշումների լեզուն, ինչն, ի դէպ, նոյնպէս արձանագրուած է ամերիկեան դիւանագէտների զեկուցագրերում (Wikileaks. 09YEREVAN137): Հետեւաբար, այսօրուանից մենք պէտք է աւելացնենք մեր ճնշումները եւ առաւել յաճախակի ու մարդաշատ հանրահաւաքների, ինչպէս նաեւ զանգուածային այլ միջոցառումների միջոցով ստիպենք իշխանութիւններին` կատարելու մեր պահանջները, որոնք էն. 1. Մինչեւ տարուայ վերջ անցկացնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններ: 2. Ընտրութիւններից առաջ ՀՀ ընտրական օրէնսգրքում կատարել էական փոփոխութիւններ, նրանցում ընդգրկելով մեր ներկայացրած յայտնի առաջարկները: 3. Առաջիկայ երեք ամիսների ընթացքում բացայայտել 2008թ. մարտի 1-ի տասը սպանութիւնները եւ քրէական հետապնդում սկսել դրանց պատասխանատուների նկատմամբ: 4. Ազատ արձակել քաղբանտարկեալ Տիգրան Առաքէլեանին եւ կարճել Կոնգրէսի եօթ երիտասարդ ակտիւիստների նկատմամբ յարուցուած քրէական գործերը: 5. Վերացնել Երեւան քաղաքում փողոցային առեւտրի վրայ դրուած անօրինական արգելքը: 6. Չեղեալ յայտարարել Երեւանում տեղադրուած կրպակների ապամոնտաժման վերաբերեալ ընդունուած որոշումը: 7. Դադարեցնել մայրաքաղաքի ճարտարապետական նկարագրի այլանդակումը եւ արգելել Երեւանի կենտրոնում բարձրայարկ շէնքերի կառուցումը: 8. Օրէնքով արգելել բարձրաստիճան պետական պաշտօնեաների, Ազգային Ժողովի պատգամաւորների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմից մամուլի միջոցների եւ լրագրողների դէմ դատական հետապնդումների յարուցման պրակտիկան: Հասկանալի է, որ առաւել դժուարինը առաջին երկու պահանջների կատարումն է, ուստի յարկ ենք համարում յայտարարել, որ մենք մաքսիմալիստ չենք, եւ պատրաստ ենք լրջօրէն վերաբերուել այդ առթիւ իշխանութիւնների առաջարկած ցանկացած ողջամիտ փոխզիջման: Ինչպէս նշել եմ իմ նախորդ ելոյթում, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի քաղաքական ճգնաժամի յաղթահարման հարցում լուրջ բէկում կամ վերջնական յստակեցում է տեղի ունենալու: Այս պնդման հաւաստիացումը դուք կը ստանաք յաջորդ հանրահաւաքում, որը կը կայանայ սեպտեմբերի 30-ին»:
  -   Քաղաքական