Մախաչկալայում բնակուող հայերի բաց նամակը


Մախաչկալայում բնակուող հայերի բաց նամակը

  • 24-09-2011 17:07:39   | Ռուսաստան  |  Հասարակութիւն

Մախաչկալայում բնակուող մի խումբ հայերի կողմից «Շիրակ կենտրոն»-ին` հանրայնացնելու նպատակով, տրամադրուել է 2011 թուականի սեպտեմբերի 22-ի երեկոյեան Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչութեան ժամանակ զոհուած 24-ամեայ գիւմրեցի Կարէն Գրիշայի Ասատրեանի ընտանիքին աջակցելու մասին բաց նամակ: Այն ներկայացնում ենք ամբողջութեամբ. « Հայեր, միացե՛ք….. Խնդրում ենք բոլոր հայերին Մախաչկալայում ապրող հայերի անունից: 2011 թուականի սեպտեմբերի 22-ի երեկոյեան Մախաչկալայում 2 ահաբեկչութիւն է տեղի ունեցել, որից մէկին զոհ է գնացել հայազգի մի երիտասարդ` 24-ամեայ գիւմրեցի Կարէն Գրիշայի Ասատրեանը: Նա 10 տարի առաջ էր շատերի պէս բռնել արտագաղթի ճամփան, Գիւմրիից տեղափոխուել Մախաչկալայ, քանի որ հայրենի քաղաքում աշխատանք գտնել չէր կարողանում: Իր ընտանիքի գոյութիւնը պահելու համար Մախաչկալայում տաքսի էր վարում: Համեստ ու աշխատասէր երիտասարդ էր Կարէնը հարեւանների ու մտերիմ ընկերների կողմից սիրուած ու յարգուած: Սեպտեմբերի 22-ին սովորականի պէս դուրս էր եկել աշխատանքի` տաքսին վարելու: 3 ուղեւոր կանգնեցնում էն, նստում, որոնցից մէկի մօտ էլ եղել է պայթուցիկ սարք, որի մասին ի հարկէ Կարէնը տեղեակ լինել չէր կարող: Այն հէնց մեքենայում էլ գործի է դրուել: Պայթունի հետեւանքով բոլորը զոհուել էն: կատարուել է ահաբեկչութիւն, որին զոհ գնաց անմեղ հայ երիտասարդը` Կարէն Ասատրեանը: Հիմա Կարէնի դին գտնւում է դիահերձարանում, եւ բաւականին մեծ գումարներ էն պահանջում այն ծնողներին վերադարձնելու համար: Խնդրում ենք բոլոր հայերին, բոլոր բարի կամքի տէր մարդկանց օգնութեան ձեռք մեկնել Կարէն Ասատրեանի ընտանիքին: Նրանք բնակւում էն Հայաստանում, Գիւմրի քաղաքում, Պուշկինի 44 հասցէում, հեռ. +37455695» :
  -   Հասարակութիւն