Մոսկուայում տեղի կ'ունենայ Հայ երիտասարդ երգիչների երկրորդ ամենամեայ փառատօնը


Մոսկուայում տեղի կ'ունենայ Հայ երիտասարդ երգիչների երկրորդ ամենամեայ փառատօնը

  • 26-09-2011 13:38:58   | Ռուսաստան  |  Մշակոյթ
 Նոյեմբերի 19-ին Մոսկուայում տեղի կ'ունենայ Հայ երիտասարդ երգիչների երկրորդ ամենամեայ փառատօնը - HAYRENIQ - 2011: յիշեցնենք, որ առաջին փառատօնը (գալայ համերգը) տեղի ունեցաւ նոյեմբերի 7-ին, Մոսկուայի արուեստի տուն դահլիճում, որտեղ երիտասարդ երգիչների հետ միասին իրենց կատարումը ներկայացրին էստրադային աստղեր եւ յայտնի պարային խմբեր: ծրագրի կազմակերպիչ եւ գլխաւոր հովանաւոր հանդիսացաւ “HAYRENIQ” ընկերութիւնը: փառատօնի գլխաւոր նպատակն է, հնարաւորութիւն տալ երիտասարդ երգիչներին յայտնել իրենց մասին: այս տարուայ փառատօնը - HAYRENIQ – 2011 լիովին տարբերւում է առաջինից: Այս անգամ երիտասարդ երգիչները կը կատարեն աշխարհահռչակ երգեր:
  -   Մշակոյթ