Դատաւորների եւ ԵՄ փորձագէտների համատեղ քննարկում` մրցակցութեան ոլորտի նոր իրաւական զարգացումների վերաբերեալ


Դատաւորների եւ ԵՄ փորձագէտների համատեղ քննարկում` մրցակցութեան ոլորտի նոր իրաւական զարգացումների վերաբերեալ

  • 26-09-2011 14:27:40   |   |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 27-28-ին Երեւանում կայանալիք սեմինարի ընթացքում Հայաստանի դատաւորները հնարաւորութիւն կ'ունենան քննարկելու մրցակցային օրէնսդրութիւնն ու ԵՄ լաւագոյն գործելակերպերը: ՀՀ տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովի եւ ԵՄ Թուինինգ ծրագրի կողմից համատեղ կազմակերպուած միջոցառումը տեղի կ'ունենայ Մակ-ի Երեւանեան գրասենեակում, Մելիք Ադամեան 14 հասցէում, առաւօտեան ժամը 11-ից: եմ անդամ պետութիւնների փորձագէտներ պարոն Կ. Շթոքմանը եւ տիկին Յ.Սովիենեն կը ներկայացնեն «հակամրցակցային համաձայնութիւնների արգելումըէ, «գերիշխող դիրքի չարաշահումըէ եւ «համակենտրոնացումների իրաւական կ'արգաւորումըէ թեմաներով զեկոյցնէր, ինչպէս նաեւ Արդարադատութեան եւրոպական դատարանի գործեր եւ որոշումներ` չհիմնաւորուած գների վերաբերեալ: Այնուհետեւ կը քննարկուեն նշուած թեմաներին վերաբերող երկու գործ, որոնց առնչութեամբ վարոյթ է իրականացրել Յանձնաժողովը եւ դատաւաճիռ է կայացրել ՀՀ վարչական դատարանը:
  -   Մամլո հաղորդագրություն