ՀՀ դեսպան Ձիւնիկ Աղաջանեանի այցը Ալմելոյի կիրակնօրեայ հայկական դպրոց


ՀՀ դեսպան Ձիւնիկ Աղաջանեանի այցը Ալմելոյի կիրակնօրեայ հայկական դպրոց

  • 26-09-2011 16:32:17   |   |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 24-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձիւնիկ Աղաջանեանն այցելեց Նիդերլանդների Ալմելոյ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցուն կից գործող կիրակնօրեայ դպրոց, որտեղ տեղի ունեցած հանդիսութեան ընթացքում դպրոցին յանձնեց ՀՀ գիտութեան եւ կրթութեան նախարարութեան կողմից տրամադրուած ուսումնական ձեռնարկներ, դասագրքեր, դասատետրեր եւ կրթական այլ նիւթեր: Հանդիսաւոր արարողութիւնից յետոյ ՀՀ դեսպանը դպրոցի ուսուցչական կազմի եւ աշակերտական ծնողկոմիտէի անդամների հետ քննարկեց դպրոցի առաջ ծառացած խնդիրներն ու դրանց յաղթահարման ուղիները: ՀՀ դեսպանը հաւաստիացրեց, որ դեսպանութիւնը մշտապէս կ'աջակցի դպրոցին ուսուցումն առաւել արդիւնաւէտ եւ բարձր մակարդակով կազմակերպելու համար: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, ալմելոյի հայկական կիրակնօրեայ դպրոցն Նիդերլանդներում ամենամեծն է եւ ունի մօտ հարիւր սան:
  -   Մամլո հաղորդագրություն