Ցոլակ Մոմջյան.«Հայաստանը հաստատել է իր դիրքը որպես վստահելի գործընկեր եւ վայելում է միջազգային հանրության աջակցությունը»


Ցոլակ Մոմջյան.«Հայաստանը հաստատել է իր դիրքը որպես վստահելի գործընկեր եւ վայելում է միջազգային հանրության աջակցությունը»

  • 26-09-2011 16:35:46   |   |  Մամլո հաղորդագրություն
Սեպտեմբերի 21-ին Երուսաղեմի «Notre Dame» կենտրոնում ՀՀ պատվո հյուպատոսի գրասենյակի կողմից կազմակերպվել էր ընդունելություն` նվիրված Հայաստանի հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին: Միջոցառմանը ներկա էին Իսրայելի Կառավարության եւ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Իսրայելում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ, քրիստոնյա եկեղեցիների առաջնորդներ, գիտական, ֆինանսատնտեսական, հասարակական-քաղաքական ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ հայկական, հրեական, արաբական եւ այլ համայնքների անդամներ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջույնի խոսքով դիմելով հյուրերին` ՀՀ պատվավոր հյուպատոս Ցոլակ Մոմջյանը ընդգծել է, որ «անգամ անկախության հռչակումից հետո հայ ժողովուրդը հաստատակամ էր իր ձեռքբերումները պաշտպանելու, զարգացող, ժողովրդավարական եւ բարգավաճող հասարակություն ստեղծելու գործում»: Նա նշել է, որ Հայաստանը այսօր հաստատել է իր դիրքը որպես վստահելի գործընկեր եւ վայելում է միջազգային հանրության աջակցությունը:
  -   Մամլո հաղորդագրություն