«զուարթնոցէ օդանաւակայանի նոր համալիրը դեռ փակ է, յայտարարում է «չենք լռելուէ նախաձեռնութիւնը


«զուարթնոցէ օդանաւակայանի նոր համալիրը դեռ փակ է, յայտարարում է «չենք լռելուէ նախաձեռնութիւնը

  • 26-09-2011 16:54:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 16-ին բոլոր լրատուամիջոցները հաղորդեցին «զուարթնոցէ օդանաւակայանի նոր համալիրի հանդիսաւոր բացման մասին` երկրի առաջին դէմքերի մասնակցութեամբ: Սակայն «չենք լռելուէ երիտասարդական նախաձեռնութեան անդամները սեպտեմբերի 26-ին յայտնաբերել են, որ 10 օր առաջ «բացուածէ համալիրը դեռ փակ է, դրանում եռում են յարդարման աշխատանքները, իսկ թռիչքներն իրականացւում են հին մասնաշէնքից: Բանուորները նախաձեռնութեան անդամների հետ զրոյցում նշեցին, որ մոնտաժային աշխատանքներն աւարտին կը հասցուեն 15 օրից միայն: «փաստօրէն, Անկախութեան 20-ամեակին նուիրուած եւ տասնեակ հեռուստախցիկների առջեւ տեղի ունեցած ձեւական բացումը որեւէ աղերս չունի իրականութեան հետ: Նմանատիպ դէպքերը եւս մէկ անգամ ապացուցելու են գալիս, որ Խորհրդային Միութիւնից դուրս գալը դեռ բաւական չէ: Կարեւոր է, որ Խորհրդային Միութիւնը դուրս գա մեզանից: «չենք լռելուե-ն տարակուսանք է յայտնում յատկապէս համալիրի բացում-խաբկանքին ընթացքում Սերժ Սարգսեանի եւ Գարեգին Երկրորդի մասնակցութեան առնչութեամբէ,- ասուած է նախաձեռնութեան հաղորդագրութիւնում:
  -   Մամլո հաղորդագրություն