Իրանում Հայաստանի դեսպանատունն ընդունելութիւն էր կազմակերպել Անկախութէան տօնի առիթով


Իրանում Հայաստանի դեսպանատունն ընդունելութիւն էր կազմակերպել Անկախութէան տօնի առիթով

  • 26-09-2011 17:19:35   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
«ալիքէ օրաթերթ 26 սեպտեմբերի 20 տարի առաջ 1991 թւականի սեպտեմբերի 21-ին Հայաստանը հռչակւեց որպէս վերանկախացած Հանրապետութիւն, որը իր դարաւոր պատմութէան հնոց մատէաններում ամրագրեց եւս եաղթական մի կարեւորագոյն էջ` էջադրելով Հայաստանի Անկախ Հանրապետութիւն: Այսօր երկու տասնամէակների ընդմիջից հայոց պետականութիւն կերտած ժողովուրդը ամէնուր տօնում է իր այս մեծ տօներից տօն դարձած պատմական իրողութիւնը: Եւ երէկ` սեպտեմբերի 25-ի երեկոյէան «արարատէ մարզաւանի մատուռի շրջակայքում մինչ «այգեստանէ տօնական տրամադրութիւն էր տիրում, Իրանի Իսլ. Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութէան դեսպանատունն ընդունելութիւն էր կազմակերպել երեկոյէան ժամը 7:00-ից մինչեւ 8:30-ը: Անկախութէան տօնի առիթով շնորհաւորելու էին եկել շուրջ 60 երկրների ներկայացուցիչներ` 40 երկրների դեսպաններ, միջազգային կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, օտարերկրացի մշակութային գործիչներ, իրանցի պաշտօնատարներ, Հհ-ում Իրանի Իսլ. Հանրապետութէան նախկին դեսպան Քոլէյնին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսէանը, ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումէանը, Իսլ. խորհրդարանում հարաւային իրանահայութէան պատգամաւոր Ռոբերտ Բէգլարէանը, «ալիքէ հաստատութէան ներկայացուցիչ Գեւիկ Մկրտչէանը, թեմիս Օրէնսդիր եւ Գործադիր մարմինների ներկայացուցիչներ եւ հիւրեր: Հնչեցին Հայաստանի Հանրապետութէան եւ Իրանի Իսլ. Հանրապետութէան պետական հիմներգերը, ապա օրւայ հաղորդավարուհի Ռուբինա Մելիք-ղարագէօզէանը եայտարարեց միջոցառման նախատեսւած ծրագիրը եւ որը քիչ անց մատուցւեց ներկաներին իր հայաբոյր ու ազգային նրբերանգներով հարուստ կատարումներով, որի կոլորիտային նկարագիրը ամբողջանում էր հայկական ազգային մրգանուշներով, քաղցրաւենիքներով, ազգային խորհրդանիշեր ներկայացնող ձեռարւեստով եւ, վերջապէս, ազգային արւեստի ու մշակոյթի մասին պատմող գունազարդ գրքերով տաղաւարը, որը ազգային տարազով պարմանուհու ներկայութէամբ է՛լ աւելի էր խորհրդաւորւում: Պաստառին ցուցադրւեց Հայաստանի մասին պատմող տեսաֆիլմ, իսկ մինչ այդ` օրւայ առիթով ելոյթ ունեցաւ Իրանի Իսլամական Հանրապետութիւնում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելէանը, որը շնորհաւորելով բոլորին` անդրադարձաւ օրւայ խորհրդի գաղափարին, նրա ձեռքբերումներին եւ ինչու ոչ` թերացումներին` նշելով. «բազմաթիւ են անկախութէանը եաջորդած տարիների ձեռքբերումները, որոնցից գլխաւորը մեր Հայկական աշխարհի անբաժան մասը կազմող Արցախի վերընձիւղումն էր` անկախութէան ծնունդը հանդիսացող եաղթանակած Հայկական բանակի տարեգրութէան փառաւոր էջերից ամենագլխաւոր նւաճումըէ: Խօսելով բացթողումների մասին` պրն. դեսպանը շարունակեց միտքը. «անշուշտ, անցնող 20 տարիների ընթացքում եղել են նաեւ թերացումներ ու բացթողումներ, որոնք օգնել են մեզ` ճիշտ գնահատելու իրավիճակը եւ դասեր քաղելու մեր իսկ անխուսափելի վրիպումներից` հիմքեր տալով մեզ, որ ապագայում հնարաւոր կը լինի անխուսափելին դարձնել խուսափելիէ: Միջոցառումը շարունակեցին դուէտ կատարողներ` Թեմա Եակոբէանը եւ Արա Կարապետէանը` ներկաներին հրամցնելով «զինւորի երգե-ը, ինչպէս նաեւ` «զւարթնոցէ երգչախումբը` ղեկավարութէամբ Էդիկ Թամրազէանի` «կռունկէ, «հայկ Դիւցազնէ, «ջան Երեւանէ խմբերգերով եւ Էդիկ Թամրազէանի մեներգով: Ելոյթ ունեցան նաեւ` «ակունքէ պարախմբի սաները` ղեկավարութէամբ Կ'արինէ Մանուչերէանի եւ «եղանակէ ջազի խումբը` գլխաւորութէամբ Վարուժ Ոսկանէանի: Իսկ արդէն «այգեստանե-ում Արմէն Ասատրէանի երաժշտական կատարումներն էին: Ծրագրի աւարտը մօտենում էր եւ տօնին եատուկ պահ` Սրբազան Հայրը եւ ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելէանը կտրեցին տորթը, որի զարդարանքը երեսապատւած Եռագոյնի գունաւորումներով` խորհրդանշում էր 20-ամէակը: Վերջում Սրբազան Հայրը իր ելոյթում նշեց. «այսօր մեզ համար իսկապէս հպարտութէան, ուրախութէան եւ վայելքի առիթ է` տողանցքը, որ տեսանք էկրանի վրայ եւ ելոյթը` պրն. դեսպանի խօսքերը, մեզ բոլորիս մի պահ փոխադրեցին Հայաստան աշխարհ: Ես իմ ուրախութիւնը, հպարտութիւնը եւ սրտիս զգացումները չեմ կարող բառերով արտայայտել. միայն մի բան կ'ասեմ, պրն. դեսպան` տայ Աստւած, որ մենք մեր Հանրապետութէան անկախութէան 40-ամէակը տօնենք, 50-ամէակը տօնենք, 100-ամէակը տօնենք` աւելի ընդարձակւած, աւելի ընդհանրական սահմաններով: Աստւած անսասան պահի մեր երկիրը, մեր ժողովուրդը, մեր եկեղեցին եւ ապրի Ազատ, Անկախ Հանրապետութիւնըէ:
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը