Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-ամեայ տարեդարձին նուիրուած միջոցառումներ Իտալիայում


Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-ամեայ տարեդարձին նուիրուած միջոցառումներ Իտալիայում

  • 27-09-2011 12:46:52   |   |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի անկախութեան 20-ամեակին նուիրուած միջոցառումները Իտալիայում մեկնարկեցին սեպտեմբերի 21-ին Հռոմի Լեւոնեան վարժարանում կազմակերպուած ընդունելութեամբ: Պաշտօնական ելոյթներից յետոյ վարժարանի սրահում բացուեց ցուցահանդէս, որտեղ ներկայացուած էին տարբեր երկրերից (Հայաստան, ՌԴ, Ֆրանսիայ, Չեխիայ, ԱՄՆ, Կանադա եւ այլն) շուրջ 25 հայ գեղանկարիչների աշխատանքները: Միջոցառմանն իր ելոյթում դեսպան Ռուբեն Կարապետեանն անդրադարձաւ ՀՀ անկախութեան պետականաշինութեան 20-ամեայ ուղուն` շեշտելով աշխարհասփիւռ հայութեան` ի դէմս իտալահայութեան, Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի շուրջ էլ աւելի համախմբուելու անհրաժեշտութիւնը` յաւելելով, որ Հայաստանի հզօրացմանն ու առաջընթացին նպաստելը պէտք է առաջնային դեր զբաղեցնի իւրաքանչիւր հայի կեանքում: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, ընթացիկ տարում Իտալիայում ՀՀ դեսպանութիւնը նախատեսում է իրականացնել տարբեր միջոցառումներ` նուիրուած ՀՀ անկախութեան 20-ամեակին, այդ թւում` նոյեմբերի 8-ին Հռոմի կենտրոնական թանգարաններից մէկում «Museo Brascհiէ «դուին` Մետաքսի ճանապարհի մայրաքաղաք Եւրոպայի եւ Ասիայի միջեւէ խորագիրը կրող ցուցահանդէսի բացում, ինչպէս նաեւ նոյեմբերի 11-13-ին Հայոց ցեղասպանութեանն ու ԼՂ հիմնախնդրին վերաբերող միջազգային գիտական համաժողովի անցկացում Տրիեստում:
  -   Մամլո հաղորդագրություն