Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-ամեայ տարեդարձին նուիրուած ընդունելութիւն Լիբանանում


Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-ամեայ տարեդարձին նուիրուած ընդունելութիւն Լիբանանում

  • 27-09-2011 13:12:38   |   |  Մամլո հաղորդագրություն
 Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-ամեակի կապակցութեամբ սեպտեմբերի 26-ին Բէյրութի «մետրոպոլիտէն փալասէ հիւրանոցում տեղի է ունեցել ընդունելութիւն: միջոցառման սկզբում Զաքար Քեշիշեանի ղեկավարած Համազգայինի երեխաների երգչախմբի կատարմամբ հնչել են Լիբանանի եւ Հայաստանի ազգային օրհներգները: հիւրերի առջեւ ելոյթով հանդէս է եկել Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարեանը, ով անդրադարձել է հայ ժողովրդի պատմութեանը, անկախութեան տարիների ընթացքում արձանագրուած ձեռքբերումներին ու յաջողութիւններին, առկայ մարտահրաւէրներին, հայ-լիբանանեան երկկողմ յարաբերութիւններին, Հայաստան-սփիւռք գործակցութեանը, կարեւորել է հայ համայնքի դերակատարութիւնը երկու երկրների միջեւ բարեկամական յարաբերութիւնների խորացման գործում: Դեսպան Քոչարեանը շնորհակալութիւն է յայտնել Լիբանանի հայկական բոլոր կազմակերպութիւններին եւ կառոյցներին ազգանուէր գործունէութեան, աջակցութեան եւ սերտ համագործակցութեան համար: տօնական միջոցառմանը ներկայ էին Լիբանանի գործադիր եւ օրէնսդիր մարմինների ներկայացուցիչներ, օտարերկեայ դեսպաններ, քաղաքական կուսակցութիւնների, հասարակական կազմակերպութիւնների եւ հայկական համայնքային կառոյցների ղեկավարներ, հոգեւոր առաջնորդներ: միջոցառումը ուղեկցուել է Արամ Խաչատրեանի եւ Առնօ Բաբաջանեանի ստեղծագործութիւնների կատարումներով, Հայաստանի վերաբերեալ ֆիլմի ցուցադրութեամբ: սեպտեմբերի 26-ի առաւօտեան Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ն այցելել է Լիբանանում ՀՀ դեսպանութիւն` դեսպանութեան անձնակազմին ՀՀ անկախութեան 20-րդ տարեդարձը շնորհաւորելու նպատակով: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, ՀՀ դեսպան Աշոտ Քոչարեանը, ողջունելով կաթողիկոս Արամ Ա-ին նշել է, որ սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի իրականացուած երազանքի օրն է, եւ որ անկախութիւնը հայ ժողովրդի հզօր ուժն է, հպարտութիւնն ու պատասխանատուութիւնը: Նա յաւելել է, որ մենք ունենք ամրացած հայոց պետութիւն, հզօր Հայոց բանակ, օրէցօր խորացող Հայաստան-սփիւռք գործակցութիւնը: Արամ Ա կաթողիկոսը ներկաներին շնորհաւորել է ՀՀ անկախութեան 20-րդ տարեդարձի կապակցութեամբ եւ ընդգծել հայ ժողովրդի միասնականութեան եւ հաւաքական ուժի կարեւորութիւնը բոլոր մարտահրաւէրների յաղթահարման գործում:
  -   Մամլո հաղորդագրություն