Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-ամեայ տարեդարձին նուիրուած ընդունելութիւն Հնդկաստանում


Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-ամեայ տարեդարձին նուիրուած ընդունելութիւն Հնդկաստանում

  • 27-09-2011 13:37:17   |   |  Մամլո հաղորդագրություն
 Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-ամեակի կապակցութեամբ Հնդկաստանում ՀՀ դեսպանութիւնը Նիւ Դելիի «այթիսի Մաորիաէ հիւրանոցում կազմակերպել էր ընդունելութիւն: միջոցառմանը ներկայ էին Հնդկաստանի պաշտպանութեան պետնախարար Պալլամ Ռաջուն, բարձրաստիճան այլ պաշտօնեաներ, Հնդկաստանում հաւատարմագրուած դիւանագիտական ներկայացուցչութիւնների ղեկավարներ, հասարակական, մշակութային կազմակերպութիւնների եւ գործարար շրջանակների ներկայացուցիչներ, Հնդկաստանի հայերի հոգեւոր հովիւ Հայր Խորէն Յովհաննիսեանը, Կ'ալկաթայի Հայոց Սուրբ Նազարէթ Մայր եկեղեցու խորհրդի աւագ անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, իրենց ելոյթներում Հնդկաստանում ՀՀ դեսպան Արա Յակոբեանը եւ Հնդկաստանի պաշտպանութեան պետնախարար Պալլամ Ռաջուն անդրադարձան անկախութեան տարիներին Հայաստանի յաղթանակներին եւ ձեռքբերումներին, տարածաշրջանային մարտահրաւէրներին, հայ-հնդկական բարեկամական յարաբերութիւններին եւ տարաբնոյթ համագործակցութեան յետագայ զարգացման հնարաւորութիւններին:
  -   Մամլո հաղորդագրություն