Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-ամեայ տարեդարձին նուիրուած միջոցառում Հունգարիայում


Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-ամեայ տարեդարձին նուիրուած միջոցառում Հունգարիայում

  • 27-09-2011 13:54:56   |   |  Մամլո հաղորդագրություն
Սեպտեմբերի 21-ին Բուդապեշտում Հունգարիայի Հայ ազգային ինքնավարութիւնը ՀՀ մշակոյթի նախարարութեան եւ Հայաստանի պատմութեան թանգարանի համագործակցութեամբ կազմակերպել էր Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-ամեայ տարեդարձին նուիրուած միջոցառում: Միջոցառման ժամանակ ներկայացուել է «հայաստանի 13 մայրաքաղաքներէ ցուցահանդէսը, ինչպէս նաեւ ելոյթ է ունեցել Դաւիթ Ենգիբարեանի ջազային եռեակը: Տօնակատարութեանը մասնակցող Վիեննայում ՀՀ դեսպանութեան ներկայացուցիչը ներկաներին փոխանցել է Աւստրիայում եւ Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Յովակիմեանի շնորհաւորական ուղերձը: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, ողջոյնի խօսքով ելոյթ է ունեցել նաեւ Հունգարիայի խորհրդարանի Հունգարա-հայկական միջխորհրդարանական բարեկամութեան խմբի նախագահ Անդրաշ Կուպերը:
  -   Մամլո հաղորդագրություն